Նորշեն-Ծղալթբիլա 185-ամյակ

Նորշեն-Ծղալթբիլա 185-ամյակ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ՝

Ծղալթբիլա համայնքի հասարակական խորհուրդն իր խորին շնորհակալությունն է հայտնում համայնքի և աշխարհասփյուռ համագյուղացիներին, գյուղի ճանապարհաշինական աշխատանքներին ներդրում կատարելու և մասնակցություն ցուցաբերելու նպատակով խորհրդի կոչին արձագանքելու կապակցությամբ:

Արդեն կատարվել են զգալի աշխատանքներ: Վերջին 2 տարիներին ձեր կատարած ներդրումների շնորհիվ գյուղն աստիճանաբար տեսքի է եկել, դարձել է ավելի բարեկարգ` ավելի հյուրընկալ, արժանի մեր համագյուղացիներին: Մնացել է ավարտին հասցնել գառաժի դռնեն մինչև եկեղեցի ճանապարհը և Սելփոյի դռան ≪գյուղի կենտրոն (հրապարակ)≫ վերակառուցումը, որի համար ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Միաժամանակ հայտնում ենք, որ այս տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնակատարության նախորդ օրը` օգոստոսի 15-ին նշում ենք գյուղի 185-ամյա տարեդարձը: Տոնակատարությանը զուգահեռ տեղի է ունենալու տոնական համերգ (երգ, պար, ասմունք և այլն) բացառապես մեր և հարևան գյուղերի երեխաների մասնակցությամբ:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

ՍԻՐՈՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ

12:02
1992
Марина
22:55
Добрый день
Где можно посмотреть видео сняты оператором (185-летие Норшен)?
Спасибо
Загрузка...