ԿՈՉ Նորշեն-Ծղալթբիլացիներին (դեպի առաջ)

ԿՈՉ Նորշեն-Ծղալթբիլացիներին (դեպի առաջ)

Ծղալթբիլա համայնքի հասարակական խորհուրդն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհասփյուռ և գյուղում ապրող բոլոր համագյուղացիներին, խորհրդի կոչին լայն արձագանք տալու, ինչպես գյուղի շինվերանորոգման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, այնպես էլ Սուրբ Քրիստոսի հարության, Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոներին և գյուղի ստեղծման 185 ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար: Նաև շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր դեռևս մասնակցություն չեն ցուցաբերել, սակայն պատրաստ են իրենց ակտիվ մասնակցությամբ նպաստել գյուղի բարգավաճմանը:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ անդրադառնալ գյուղի ստեղծման 185 ամյակին նվիրված կուլտ–մասսայական միջոցառմանը, որի համերգային մասն իրականացվեց բացառապես գյուղի ներկա և նախկին բնակիչների երեխաների ակտիվ մասնակցությամբ:

Հարգելի համագյուղացիներ, ձեր բոլորի կողմից կատարած միահամուռ մասնակցության շնորհիվ, ոչ միայն աշխատանքների արդյունքներն են ծիլ տվել, այլև ոգեշնչում են դեպի ավելի նորանոր խնդիրներ կյանքի կոչելուն` ի փառս մեր ժողովրդի, ի փառս մեր ազգի:

Հարգելի համագյուղացիներ, ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր համայնքի գոյատևման և բարգավաճման համար անհրաժեշտ է ստեղծել թեկուզ տարրական պայմաններ:

— Մարդուն հայրենի հող ու ջրին կապող ամենաարդյունավետ միջոցներից է աշխատատեղերի ստեղծումը:

Հարգելի գործարար համագյուղացիներ, ձեր բիզնեսի զարգացման մի ճյուղ կարող է իրականացվել փոխշահավետ սկզբունքով, ձեր հայրենի հողում` ձեր համագյուղացիների միջոցով: Ինչպես նրանք, այնպես էլ դուք ավելի կապված կլինեք ձեր հող ու ջրին:

— Բացի այդ, անհրաժեշտ է վերանորոգել գյուղի կենտրոնը
— նորոգել և ժամանակակից պայմաններին համապատասխանեցնել բուժկետը,

Ինչու չէ, կարելի է նախկին գյուղաբնակ, այժմ ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող մեր բժիշկների ուժերով պարբերաբար կազմակերպել գյուղում բնակվողների բուժզննումն ու ամբուլատոր բուժումը:

— հարցերից ամենախնդրահարույցը հանդիսանում է ոռոգման ջրի հարցը, որի ապահովումը կարող ենք իրականացնել Ջառալի ձորից:

Միաժամանակ առաջարկում ենք ստեղծել Նորաշեն – Ծղալթբիլա համայնքի հոգաբարձուների խորհուրդ: Առաջարկում ենք ամեն համայնքում անցկացնել քննարկումներ, ամենաակտիվ և պատասխանատու անձանց (համայնքից ընդգրկել 4-ից 5 հոգի) տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) ներկայացնել համայնքի հասարակական խորհուրդ:

Վերոնշված խնդիրների լուծման համար ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Կանխավ խորին շնորհակալություն բոլորին




Ծղալթբիլա համայնքի հասարակական խորհուրդ
  • Քոսյան Քերոբ – Ծղալթբիլա
  • Վարդանյան Պետրոս – Ծղալթբիլա
  • Դարբինյան Սիմոն — Ծղալթբիլա
  • Աբրաամով Հովհաննես – Դոնի Ռոստով
  • Եղիազարյան Անդրանիկ – Մոսկվա
  • Եղիազարյան Պողոս – Սոչի
  • Կարապետյան Հակոբ – Ծղալթբիլա
  • Մկրտչյան Քերոբ – Ծղալթբիլա
  • Պետրոսյան Ալեքսան – Դոնի Ռոստով
  • Պետրոսյան Պողոս – Ծղալթբիլա
15:28
1419
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...