Երվանդ Տեր-Պողոսյանի ծննդյան 100-ամյակը

Երվանդ Տեր-Պողոսյանի ծննդյան 100-ամյակը

Մարտի 10-ին լրացավ Տեր-Պողոսյան Երվանդի 100-ամյակը։ Գյուղի իր աղջկա ՝ Լիդայի անունից, նրա թոռների ու ծոռների, բոլոր մոտիկ ու հեռու հարազատների, ինչպես նաև մեր ներողամիտ համագյուղացիների կողմից շնորհավորում եմ Երվանդ հոբարի ծննդյան հոբելյանական օրը, ցանկանում նրան առողջություն և երկարատև ու իմաստալից կյանք։

Երվանդ հոբարը ծնվել ու մեծացել է գյուղում, 1937 թ. ամուսանացել և մոտ երկու տարի աշխատել է գյուղի դպրոցում որպես ուսուցիչ։ 1939 թ. նա զորակոչվել է բանակ, անցել պատերազմի ու սիբիրյան արհավիրքներով, իսկ հետո, ճատակագրի բերումով գյուղ չի վերադարձել, բնակություն է հաստատել Հայստանում և նոր ընտանիք է կազմել։
Պետք է նշեմ, որ Երվանդի ու մեր ընդհանուր հայրական տատը ՝ Ապան (Հռիփսիմե Տեր-Պողոսյան-Գասպարյան) նույնպես անցել է իր 100-ամյակի սահմանագիծը, իսկ հայրս ՝ Տեր-Պողոսյան Մկրտիչը արդեն մոտեցել էր այդ տարիքին և այս աշխարհը լքեց երկու տարի առաջ, 98 տարեկան հասակում։ Երկարակյաց էր նաև Տեր-Պողոսյաններից Իվան-Հովհաննես հոբարը և ապրեց 96 տարի։
Գյուղի ներկայի երկարակյացներից են հորեղբայրս ՝ Տեր-Պողոսյան Խաչատուրը (94 տարեկան), մեր Ռաբատ թաղի նախկին բնակիչներ Ավետիսյան Միսակը (96 տարեկան) և Ավետիսյան-Աբրամովա Սրբուհին (92 տարեկան)։ Մեր գյուղի բոլոր երկարակյացներին ցանկանանք առողջ կյանքով ու լավ բանականությամբ նույնպես հասնելու և անցնելու իրենց 100 ամյակները։

Andranik Poghosyan, USA

14:31
1683
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...