Norshen-Tskhaltbila October 18, 2018

Norshen-Tskhaltbila October 18, 2018




Հոկտեմբերի 18-ին Հռոմի Պապական նվիրակ (Հայաստանի և Վրաստանի) Արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բեթթենկուրտի ձեռմամբ օծվեց Նորշեն (Ծղալթբիլա) գյուղի Ղռաճ տեղամասի բարձունքում տեղադրված Խաչը։ Քրիստոսի խաչելության Կայանների ու բարձունքի Խաչի շուրջը համալիրի կառուցապատումը իրագործվել է մեր համագյուղացի բարերար Վիդո (Միքայել) Քոսյանի անձնական միջոցներով (կառուցող վարպետ ՝ Մկրտիչ Յադոյան, հարևան Խաշուտ-Աբաթխև գյուղից)։

Օծման արարողությանը մասնակցել են Ծղալթբիլայի ու Ջուլղայի ժողովրդապետ, Ծայրագույն. Վրդ. Հայր Անատոլի Իվանյուկը (Սալեզյան Միաբանություն), Վրդ. Հայր Միքայել Յախը (Սալեզյան միաբանություն), կառույցի բարերար Վիդո (Միքայել) Քոսյանը, շինարար-վարպետ Մկրտիչ Յադոյանը, Ծղալթբիլա ու Ջուլղա գյուղերի բնակչությունը։ Օծումը կատարող Պապական Նվիրակի թարգմանիչը մեր համագյուղացի, Ախալքալաքի Տուրց գյուղում ծառայող Քույր Ռիմա (Հռիփսիմե) Խաչատրյանն է (Սալեզյան Միաբանություն)։

Խաչի օծման արարողությունից հետո, գյուղի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել համընդհանուր ճաշկերույթ-հյուրասիրություն և կատարվել են գյուղի ավանդական երգեր ու պարեր դպրոցականների, ինքնագործ խմբի ու ժողովրդի աշխույժ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խաչի օծման արարողությանը անձնապես հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու, սակայն կառուցապատման ընթացքում և ավարտից հետո մի քանի անգամ այցելել եմ այնտեղ, ներքուստ գոհացել կատարված աշխատանքով ու բարձունքից բացվող մեր գյուղի գեղեցիկ բնապատկերին նրա ներդաշնակությամբ։ Պետք է արժանի գնահատել բարերարին ու շինարար վարպետի կատարած գործը և ենթադրում եմ, որ գյուղի մյուս Սրբավայրերի նման, այն նույնպես կդառնա ուխտատեղի մեր բարեպաշտ համագյուղացիների համար։

Andranik Poghosyan 2018 USA

Օծման արարողության ամբողջական, մեկ և կես ժամանոց երկու հոլովակները կարելի է դիտել You Tube-ում

youtu.be/vZoQIGyfA8s
youtu.be/ksmu4vGjnxs

22:13
304
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...