Տեր Պողոսյանների տոհմը

Тип статьи:
Авторская

Վերջին տարիներին մի քանի անգամ, բավական երկար ժամանակով, առիթը ունեցա գյուղում գտնվելու։ Հեռու եւ մոտ ազգականներիս հետ զրուցելիս պարզ դարձավ, որ Էրզրումից գաղթած մեր տոհմի պատմությունը շատ աղավաղված է։ Վ.Դարբինյանի գրքում նույնպես Պողոսյանների արմատներին վերաբերվող մասը պարզ չի նկարագրված: Հավանաբար նա այդ ինֆորմացիան հավաքել է այն թերի իմացող մեր որևէ ազգականից: Այդ բացը լրացնելու համար, իմ մոտ միտք առաջացավ կազմել մեր տոհմի հնարավորինս ճշգրիտ պատմությունը։
Ըստ զանազան գրքերում բերված տվյալների, մեր գյուղի թվով 33 ընտանիքը գաղթել են Էրզրումի նահանգի Թորթոմի գավառի երկու հարեւան Նորշեն(ներկայումս վերանվանված է Կառլի Karli) ու Ռաբատ (ներկայումս՝ Կեմերկայա Kemerkaya ) գյուղերից: Այդ գյուղերը գտնվում են Էրզրում քաղաքից 45 կմ հյուսիս-արևելք եւ մեր գյուղացիներից ոմանք արդեն մի քանի անգամ այցելել են, ծանոթացել ներկայիս ազգությամբ քուրդ բնակիչների հետ։ Ընդ որում Ռաբատ գյուղից եկել են Տեր-Պողոսներն ու Ավտիսները, իսկ մյուս գաղթողները եղել են Նորշենից: Իմ կարծիքով, այս վարկածը ավելի ճիշտ է, քանի որ այդ երկու ընտանիքները նոր գյուղում տեղավորվել են նույն թաղում ու այն անվանել "Ռաբատ": Գաղթը սկսել են 1830 թ. մայիս ամսին և տեղ հասել սեպտեմբերին։ Այս մասին մանրամասը նկարագրված է Գ.Շիրխանյանի եւ Վ.Դարինյանի գրքերում։
Փոքր տարիքից ես հետաքրքրվում էի մեր տոհմի պատմության հարցերով ու իմ պապի ` Պողոս Մկրտչի Տեր-Պողոսյանի պատմածը 1963 թ. գրառել եմ թղթի վրա: Այն ես համարում եմ առավել ճիշտ, քանի որ Էրզրումից գաղթած փոքր եղբայրը` Պետրոսը իր պապն է: Բացի դրանից, շատերից եմ լսել, որ մեր պապերի պատմությունը ամենալավ իմացել է Պողոսյան Մանաս շափարը, իսկ ինքը այն գիտեցել է իմ պապիս պատմելով։ Սա ինքը` Մանաս շափարն է ասել իմ քրոջը` Լուսինե Պողոսյանին 1981թ. եւ քույրս նույնպես գրի է առել նրա պատմածը։ Տարբեր ժամանակների այդ երկու գրառումները համընկնում են: Պետք է նշեմ նաև, որ չնայած 79 տարեկան հասակին, պապս իսկապես շատ լավ հիշողություն ուներ:
Երկար պրպտումներից հետո, իմ պապից ու ազգականներից լսածի, գրառածի, ինչպես նաև տպված նյութերի ու տապանագրերի տվյալների համադրման ու վերլուծության հիման վրա, այստեղ ներկայացնում եմ մեր տոհմի արմատների, իմ տեսակետից իրական վարկածը։ Իմ հավաքած տվյալներից ես նաեւ ենթադրում եմ, որ Էրզրումում մեր նախապապի անունը եղել է Տեր-Պողոս կամ Տեր Պողոսյան: Սա միայն ենթադրություն է, իսկ ուրիշ որևէ մեկից այդ մասին ինչ որ բան չեմ լսել: Ընթացքում ես կփորձեմ հիմնավորել այն:
Ստույգ է, որ Էրզրումից գաղթել են Ծղալթբիլա(Նորշեն) Տեր-Պողոսյաններից երկու եղբայր Քերոբ ու Պետրոս: Ըստ բանավոր լուրերի, եղել են եւս մեկ կամ երկու եղբայր, որոնք մնացել են Էրզրումում ու հետագայում թուրքերի կոտորածների զոհ դարձել: Մյուս վարկածով նրանք նույնպես գաղթել են, բայց ` Խարկով ու Իրան: Ըստ Վ.Դարբինյանի գրքում բերված փաստերի, մեր գյուղացիներից, Խարկովում կարտոֆիլ ծախելիս, հյուրընկալվել են Էրզրումից գաղթած Տեր-Պողոսյանների ժառանգներից մեկի տանը։
Եղբայրներից մեծը եղել է Քերոբը ~1795- ?, որը գաղթի ժամանակ արդեն ունեցել է ընտանիք, երեխաներ(թիվը հայտնի չի): Հետագայում նրա ընտանիքը մեծացել և ընդհանուր ունեցել է 3 տղա ու 2 աղջիկ: (Ա.Մ.Պ.-ի Ծանոթություն. այսուհետ ~ նշանը ցույց կտա, որ դա ստույգ ծննդյան թիվ չի, այլ միայն իմ ենթադրությունն է հիմնված մյուս ազգականների ճշտված կամ մոտավոր տարեթվերի,այլ տվյալների ու հաշվումների վրա)
Քերոբի տղաներից մեծը եղել է Տեր-Պողոս Վարդապետը, որը ժառանգ չի ունեցել: Տապանաքարը գտնվում է գյուղի եկեղեցու բակում, գրառումը խիստ հողմնահար ու դժվար ընթեռնելի: Դա նշում է նաև Հայաստանի հայտնի ազգագրագետ Սամվել Կարապետյանը իր "Ախալցխա" գրքում: Ըստ Վ. Դարբինյանի "Նորշեն" գրքում եղած տվյալի, Տեր-Պողոս Վարդապետը ծնվել է 1808թ, վախճանվել 1880թ: Սակայն տապանաքարի գրառումը, իմ կարծիքով 1818-1878 է (տես տեքստին կցված նկարները)

Տեր Պողոս 1818-1878 ու Տեր Նազարեթ 1835-1888 Տեր Պողոսյանների եւ Տեր Մկրտիչ Տեր Սիմոնյանի 1825-1884 տապանաքարերը եկեղեցու բակում

Տեր Պողոս Վարդապետի տապանաքարը։
Գրառումը հետեւյալն է.
ՅԱՅՍՄԻԿ ՏԱՊԱՆ ԿԱՐԱՆԵՆ ԿՆՔԱԾ
ՊՈՂ՝(ո)Ս ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՔԵՐՈԲԻ Տ ՊՈՂՈՍԵԱՆԻ
ԾՆԵԱԼ Ի ԿԱՐԻՆ ԳԱՂԹԻԱԼ ՅԱՅՍ ԵՐԿԻՐՍ
ԱՌՔ ՍՈՒՐԲ ԿԱՐԳՍ Հ-ՏԵՐ Ա-Ծ ՄԵՌՈՆԵԱԼ
ՀՈՏԻԻ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՇՏՈՆԻՆ...
...
...
...
...
... (այս 5 տողերը դեռեւս չի հաջողվել կարդալ)
ԾՆԵԱԼ 1818 Ա... ԹՆԱՆԼ Ա Ը 1878 Ա

Տեր Պողոս Վարդապետի տապանաքարի վրա գրված ծնված թիվը 1818, խոշորացված

Տեր Պողոս Վարդապետի տապանաքարի վրա գրված մահվան թիվը 1878, խոշորացված

Վերեւի նկարում Տեր Նազարեթ Տեր Պողոսյանի տապանաքարն է։
Գրառումը հետեւյալն է.

ՅԱՅՍՄԻԿ ՏԱՊԱՆԷ
ՀԱՆԳՔՉԻ ՀԱՅ ԿԱ
ԹՕԼԻԿ ՔԱՀԱ
ՆԱՅ ՏԷՐ ՆԱ
ԶԱՐԵԹ ՏԷՐ
ՊՈՂՈՍԵԱՆ
ԾՆ-Լ 1835 Ա
ՓՈԽԵԱԼ ԱՌ
Ա-Ծ 1888 Ա
20 ՄԱՐՏԻ


Քերոբի միջնեկը եղել է Գրիգորը ~1822~1895, իսկ փոքր տղան Տեր Նազարեթն է 1835-1888, գերեզմանը գտնվում է եկեղեցու բակում,եղբոր` Տեր-Պողոս Վարդապետի գերեզմանի կողքին(տես վերեւի նկարը)
Քերոբի երկու աղջիկների մասին տվյալներ չկան:

Էրզրումից գաղթած փոքր եղբայրը Պետրոսն ~1810-18… է, որը այդ ժամանակ մոտ 18-20 տարեկան է եղել, չամուսնացած:
Նա ամուսնացել է Ախալցխեցի Բեթանովենց Տիրունի հետ ունեցել է երկու տղա:
Պետրոսի մեծ տղան եղել է Մկրտիչը ~1835-18.., Փոքր ժամանակ, Մկրտիչի գլխի կլորոթյան համար, տատը սիրել ու անվանել է "շաղգամ", որի պատճառով նրա ժառանգներին գյուղում անվանում են Շաղգմենք:
Պետրոսի փոքր տղան եղել է Միքայելը ~1845-18…


Այստեղ մի հարց հետաքրքիր է: Ըստ գյուղում տարածված լուրերի ու գրքերում բերված տվյալների Էրզրումից, նոր բնակատեղին ծանոթանալու համար ,նախօրոք եկել են 3 քահանաներ. Տեր Սիմոն Դիլանյանը 1792-1862, Տեր Հակոբ Քոսյանը 1800-1838 ու Տեր Պողոսը: Տեր Պողոսի գերեզմանը, ինչպես նշեցի վերևում, եկեղեցու բակում է։ Տապանաքարի վրա գրվածից պարզ է, որ ծնվել ու կնքվել է Կարինում(Էրզրում) իսկ Վարդապետ դարձել է գաղթելուց հետո։ Ծնված թիվն էլ գերեզմանաքարի վրա երեւում է` 1818: Բացի դրանից, փոքր եղբայր Տեր Նազարեթի ծնված թիվը ստույգ 1835-ն է (այն նույնպես գրված է գերեզմանաքարի վրա, պարզ երեւում է, տես նկարները: Գրքերում հիշատակվող 1808-ի դեպքում երկու եղբոր տարիքների տարբերությունը մեծ է ու քիչ հավանական է: ՈՒրեմն, Տեր Պողոս Վարդապետը, փոքր լինելու պատճառով ու տապանաքարի վրա գրվածի մյուս տվյալներով, նախօրոք եկող կրոնավորներից մեկը լինել չէր կարող։
Գյուղում տարածված այն վարկածը, թե «Տեր Պողոսներ» անվանումը նույնպես Տեր Պողոս Վարդապետի հետ է կապված, եւս ճիշտ չի կարելի համարել։ Ինչպես վերեւում նշեցի, իմ հավաքած փաստերի հիման վրա ենթադրում եմ, որ Էրզրումի մեր տոհմում եղել է նաև ավելի մեծահասակ Տեր Պողոս անունով քահանա: Հնարավոր է, որ մյուս հոգևորականների հետ նախօրոք (1829թ.) եկողը լինի նա, բայց հետո գաղթին մասնակցած չլինի: Գուցե նա գաղթած Քերոբ ու Պետրոս եղբայրների հայրն է? և այդ պատճառով Քերոբը իր ավագ որդուն անվանակոչել է Պողոս (այստեղի եկեղեցու բակում թաղված Տեր Պողոս Վարդապետը)
Իմ պապի ասելով, Էրզրումից եկած փոքր եղբայր Շաղգմենց նախապապի ազգանունը եղել է Պետրոս Տեր Պողոսով: Հաշվի առնենք նաև այն փաստը, որ Շաղգմենց կողմի և Գրիգորի ժառանգների ազգանունները նույնպես բոլորը Տեր-Պողոսով, Տեր-Պողոսյան կամ Պողոսյան են: Ինչու? պետք է Էրզրումից գաղթած Պետրոսի ժառանգների ազգանունները իրա եղբոր 11-12 տարեկան տղայի (ապագա Տեր Պողոսը) անունով Տեր-Պողոսյան կամ Պողոսյան լինեին: Կամ ինչու? պետք է Էրզրումից եկած Քերոբի բոլոր ժառանգների ազգանունները իր 11-12 տարեկան տղայի անունի պատճառով Տեր-Պողոսյան լինեին: Եթե մտածենք, թե այդ ազգանուններն առաջացել են գաղթելուց հետո, ապա ինչու? Քերոբի ժառանգների ազգանունները Քերոբյան կամ Պետրոսինը` Պետրոսյան չի, այլ բոլորինը`Տեր- Պողոսյան: Ւնչպես օրինակ, Սիմոնյանների ազգանունը առաջացել է Էրզրումից գաղթած իրենց նախապապ Տեր Սիմոն Դիլանյանի անունից։Վերջապես, չէ որ Էրզրումում ծնված և նոր գյուղում ծնված երկու եղբոր ազգանուններն էլ տապանաքարերի վրա պարզ երևում են ու նույն են։ Եթե այդ ազգանունը գաղթից հետո առաջացած լիներ, ուրեմն Տեր Պողոսի ազգանունը այլ պետք է լիներ, ինչպես Սիմոնյանների դեպքում է։
Վերեւում հիշատակված տվյալը, որ Խարկովում եղել են Տեր Պողոսյանների հետնորդներ, նույնպես հաստատում է իմ ենթադրությունը։
Առկա է նաև հետևյալը, որ միայն եղբայրներ Ստեփանի և Սերոբի ժառանգներին գյուղում ու հատկապես թաղում, անվանում են նաև " Պապալենք" իրենց քահանա հոր՝ Տեր-Նազարեթի պատճառով(այստեղ պետք է նկատել, որ Տեր- Նազարեթն է եղել պապալ (քահանա,տերտեր) իսկ Տեր-Պողոսը եղել է վարդապետ) մինչդեռ Տեր Պողոսի ու Տեր Նազարեթի միջնեկ եղբայր Գրիգորի ժառանգներին թաղում այդպես չեն անվանում։
Այս բոլորը հաստատում են վերևում նշված իմ կարծիքը, որ հավանաբար մեր գաղթած նախապապեր Քերոբի ու Պետրոսի հայրը Էրզրումում եղել է Տեր-Պողոս կամ Տեր-Պողոսյան, իսկ այստեղի Տեր-Պողոս Վարդապետը նրա թոռն է:


Գրիգորը( Էրզրումից գաղթած Քերոբի միջնեկ տղան) ունեցել է 4 տղա ու 3 աղջիկ։ Մեծ տղան եղել է Հովհաննես, հետո Տիգրան, Պետրոս, փոքրը՝ Հովսեփ: Աղջիկները եղել են. Եղսափ (Դարբինյան Անթռուշի տատը) մյուսը ամուսնացել է Ջուլղա (Դուրգալյան Արութիկի տատը) երրորդը Հոլո (Քոսենց Ղեւենի տատը ու Լեւիկի մայրը)
Հովհաննես~1850-?, ունեցել է 3 տղա և 3 աղջիկ.
-Մաքրուհի (երեխաներից ամենամեծն է,Եղզարենց տուն հարս է գնացել)
— Սուփուն (Տիրացու Խաչատրյան Պետրոսի կինը)
-Աննա (ամուսնացել է Դուրգալյան Գրիգորի հետ Ջուլղա)
-Գրիգոր(Տացուն)1897-1965, կինը`Սոֆիա Ալեքսանի Սիմոնյան, 1902-1975, ունեցել են 3 տղա` Հոհաննես 1924-1996, Պողոս 1927 և Արշակ 1930:
-Տիգրան 1901-1941/45, կինը՝ Երմոն Վահանյան 1907-1986, ունեցել է Լուսիկ 1927 ,Պետրոս 1930, Յուրիկ 1938
-Պողոս, ջահել մահացել է
Տիգրան ~1860-? երիտասարդ հասակում, անտառում ծառը խփել է ու մահացել: Միայն մի աղջիկ է ունեցել` Սկուն(Դարբինյան Վալոդիայի տատիկը)
Պետրոս ~1870 -? ունեցել է միայն 2 աղջիկ.
— Թերեզա1893-19…, Աղաջանյան Տիգրանի մայրը և
— Մարիամ(Մարիկ աքար)1902-1986, ամուսնացել է Մկրտչ Սիմոնյանի 1900-1945 հետ, որը եղել է որպես տնփեսա, ընդունել Պողոսյան ազգանունը: Երեխաներն են. աղջիկը՝ Սրբուհի (ամուսնացած է եղել Խաշուտցի Սորոնի հետ) Պիպիշի դռանը կայծակը խփել է ու մահացել , Փեփրոնե 1929, Պետրոս 1927-2004, Սաթենիկ 1933-2006, Ռոզա 1941 -1983
Հովսեփ 1875-1934, առաջի կնոջից՝ Վերոնից 1977?-1917, ունեցել է 3 տղա ու 3 աղջիկ.
-Արսեն 1904-1941/45(ըստ տղայի՝ Օննո-Հովհաննեսի պատմելու կենդանի է եղել, գերի ընկել, պահվել Լեհաստանի համակենտրոնացան ճամբարում, ազատվել ու չի վերադարձել), կինը՝ Տիրուհի Գասպարյան 19??-1937, երեխաները Հովհաննես 1930, Սրբուհի 1934
— Մանաս 1908-1986, կինը՝ Սոնա Պետրոսյան 1913-1999, երեխաները. Սարգիս 1933, Տիգրան 1935, Հռիփսիմե1940 և Վերոնիկա 1953-2009 ։
-Պետրոս 1916-1993, կինը ` Երմոն Կարապետյան 1919-2002, երեխաները. Ամալյա 1941, Ֆլորա 1947, Աշոտ 1950, Հովսեփ 1950 և Նազարեթ 1956-1995:
-Տիրուն(Ծինուբան է ամուսնացել),
-Հոլո(Նեոխրեբ է ամուսնացել),
-Վառիկ(Պլլոյենց Սուրիկի մայրը)
Հովսեփը երկրորդ կնոջից, Թերեզայից ունեցել է 2 աղջիկ.
-Վերոնիկա 1923-1985(Նորսիկ-Տիվինիսիոս-«Դժոխքի » 1909-1974 կինը, ու
— Մարիամ ,Սարգիս Սետրակի Ավետիսյանի կինը:

Տեր-Նազարեթը(1835-1888) եղել է Էրզրումից գաղթած մեծ եղբայր Քերոբի փոքր զավակը, ունեցել է 3 տղա. Ստեփան, Սերոբ, Տեր-Քերոբ։
Ստեփան 1863-?, կինը Փեփրոնե Շիրխանյան, ունեցել է 3 տղա և 5 աղջիկ.
-Թագուհի 1896-1963,ամուսինը՝ Հարություն-Փաշան Մելիքսեթյան,
-Հայր Պետրոս1898-1980 (աշխհարական անունը Սիմոն), վաստակաշատ հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ, մահացել ու թաղվել է Վիեննայում,
-Նազարեթ 1900?-1918?, ընդամենը 40 օրվա ամուսնացած է եղել Վերոնիկայի 1900-1984 հետ, թոքերի բորբոքումից մահացել է։ Վերոնիկան այնուհետեւ ամուսնացել է Սիմոնյան Մկրտչ-Մկր տացուի հետ։
Երան 1904-1985,ամուսինը՝ Հովհաննես Աբելյան, երեխաները. Պետրոս1924, Նազարեթ1927,
Աննա 1908-1996,ամուսինը՝ Մկրտիչ Տեր-Սիմոնի Խաչատրյան, երեխաները. Պողոս 1929-2006?, Խաչատուր1931?, Վլադիլեն 1938?,
-Պիրիճիդա 1909-1975,ամուսինը Ներսես Բալանյան, երեխաները Աշոտ 1927, Պետրոս 1931-1952, Բաբիկ 1935, Հասմիկ1938, Մանուկ1940, Մարիամ 1941,
-Սրբուհի 1911-1999 ,ամուսնացել է Սիմոն Մկրտչի Սիմոնյանի հետ, որը հիվանդությունից երիտասարդ հասակում մահացել է, երեխա չի ունեցել, որդեգրել է Լիպարիտ Սիմոնյանին,
-Պողոս 1913-1995, կինը՝ Վերոնիկա Սանթրոսյան 1914-1998, երեխաները. Ստեփան 1934-1999, Նազարեթ 1936-1954, Ալեքսան 1941-2007, Անդրանիկ 1946, Փեփրոնե 1948 և Աշոտ1951։
Սերոբ 1866-1959, կինը Մարիամ 1870-1940 ունեցել է.
— Արշակը 1901-1946, կինը Երմոն Պողոսի Դարբինյան 1907-1979, երեխաները.
Նազարեթ 1926-1946, Ստեփան 1929, Հռիփսիմե 1932, Պետրոս 1934-2007, Մանուշ 1938:
Թերեզա 1905-1940, ամուսնացել է Պողոս Հակոբյանի հետ, բաժանվել։ ՈՒնեցել է մի տղա, որը ջահել մահացել է:
Սոֆյա 1908-2006?, Արմեն Դարբինյանի կինը, երեխաները. Հռիփսիմե1928-200?, Մկրտիչ1933, Պետրոս1937, Մանուշակ1941, Սերոբ 1945,
Վերոն 1911?-?, Մովսես Շիրխանյանի կինը,
-Իվան-Հովհաննես 1913-2008, կինը՝ Խաչատրյան Թերեզա 1916-1997, երեխաները. Պողոս 1936, Վոլոդյա 1939-2010, Սեդա 1944, Սերգեյ 1947, Լարիսա 1949, Արշակ 1952, Քերոբ 1958:
Տեր Քերոբ Վարդապետ 1878-1937, ժառանգ չի ունեցել:


Էրզրումից գաղթած փոքր եղբայրը Պետրոսը(~1812-1887)
ունեցել է երկու տղա ՝ Մկրտիչ եւ Միքայել։

Մկրտիչ ~1837-1917 եղել է Պետրոսի մեծ տղան։Ինչպես վերեւում նշվեց, փոքր ժամանակ, Մկրտիչի գլխի կլորոթյան համար, տատը սիրել ու անվանել է "շաղգամ", որի պատճառով նրա ժառանգներին գյուղում անվանում են Շաղգմենք: Կինը եղել է Հռիփսիմեն(Հոռոմ,Ապա),1838-1940, Կծոտենց ազգից, ունեցել են 5 տղա ու երկու աղջիկ։
Մկրտչի տղաներն են. Մովսես, զույգեր Գաբրիել ու Ռաֆայե, Պողոս, Պետրոս, աղջիկներն են. Մանան և Ֆիլոն:
Մովսես ~1876~1924 Մկրտչի մեծ որդին է, ունեցել է 2 տղա ու 3 աղջիկ.
-Եղիսաբեթ? — ? (ամուսնացել է Նեոխրեբցի Սարգսի հետ)
— Մեխակ 1905-1980, կինը`Հաթուն Հակոբի Մոսոյան, երեխաներն են. Աստղիկ 1932, Վանիկ 1934-1953, Անժելա 1938 ,Սիմոն 1941, Անդրանիկ 1946-2005
Սինո, ջահել մահացել,
-Հռիփսիմե, ամուսինը՝ Պետրոս Աբգարյան
Սրբուհի, ամուսնացած չի եղել, 35-40 տարեկան հասակում մահացել է:

Մկրտչի հաջորդ երկու տղաներ Գաբրիելն ու Ռաֆայելը եղել են զույգեր:
Գաբրիել(~ 1880-1932?, կինը՝ Վարդուն, Համբոյի քույրը, ունեցել է 2 տղա ու 3 աղջիկ.
Հաթուն 1905, Հակոբ Ավետիսյանի կինը,
Աննա 1908 ,Ծինուբանցի Արտաշի կինը,
Միսակ 1911- 1941-45,կինը` Աննա Պետրոսյան 1919 -2003, երեխաները. Հռփսիմե 1937 ,Վալոդյա- Գաբրիել1941
— Մաքրուհի 1912-2007, ամուսնացել է Ախալցիխեցու հետ, ունեցել Ռաֆիկին, բաժանվել ու երկրորդ անգամ՝ ամուսնացել Ալբերտյան Գրիգորի հետ,
-Հովհաննես1916-1953,կինը`Ոսկանյան Աննա 1918-82, երեխաները. Էռնեստ 1941- 2006, Սերգեյ1945-1991, Սեդա1947,Վիկտոր1948, Գաբրիել1951
Ռաֆայել ~1880-1935,կինը Սրբուհի (Զիբիտենցեն) 1883-1955 ,ունեցել է 3 տղա ու 3 աղջիկ.
Տիրուն ~1907-?, եղել է ամենամեծը,ամուսնացել է Նեոխրեբ?,
Սետրակ 1910 — 1986, կինը Ախալքալաքցի Մանիկ, ժառանգ չեն ունեցել,
Աբրահամ, 1911 -1979, կինը` Ախալքալաքցի Նազելի, ժառանգ չեն ունեցել
Մանդո 1912 -?, ամուսնացել է Ախալքալաք
Սովո-Սոֆիա 1914-1986, մեծ հասակում կարճ ժամանակ ամուսնացավ Հաբեթ Դարբինյանի հետ նրա կնոջ մահից հետո:

Պողոս 1886-1965(Տացու, Շաքամի,Քեշտամ), կինը Թերեզա Բաբաջանյան 1894-1958: Ունեցել է 5 տղա ու մեկ աղջիկ: Պողոսի փոքր ժամանակ, Տեր-Քերոբի հետ ոչխար արածացնելիս, երբ ուղարկել է ոչխարի հետևից, ասել է "կեշտամ" ու ավել անունը մնացել է Կեշտամ(Քեշտամ): Առիթից օգտվելով ասեմ, որ պապս (Ա.Մ.Պ.) ու զավակները այդ անունից նեղվել են և համագյուղացիները առերես այդ անունով իրենց չեն դիմել, սակայն գյուղում այն ընդունված է: Իմ կարծիքով դա բոլորովին նեղվելու հարց չի, հորս ու հորեղբայրներիս հետ վերջերս այդ մասին զրուցելուց հետո ՝ խորհուրդ եմ տալիս մերոնց բոլորին այն ընդունել ուրախությամբ ու հպարտությամբ:
Պողոսի երեխաներն են.
-Մկրտիչ 1918, կինը՝ Թագուհի Փանչոյան 1924-2008, երեխաները .Անդրանիկ1946, Էդուարդ1948, Վալիկո1950-1951, Վանիկ1955, Լուսինե1965
Քերոբ 1920-1941/45(ազգանունը իրա պապի անունով եղել է Մկրտչյան, բանակում ծառյելու ընթացքում սկսվել է պատերազմը և այլևս նրանից լուր չի ստացվել)
Խաչատուր 1924, կինը` Երմոն Դարբինյան 1925-2009, երեխաները. Հրռիփսիմե1947, Աբրահամ1950
Մովսես 1927-1996, կինը` Փեփրոնե Աբրահամյան 1931, երեխաները. Մարիամ 1952, Ռաֆայել 1954 ,Հակոբ1961
Սարգիս 1930, կինը`Փեփրոնե Դարբինյան1941, երեխաները. Քերոբ1960, Թերեզա1963, Իռա1966
Հաթիկ 1932, ամուսինը` Լևոն Դարբինյան1927-2007, երեխաները. Ալվարդ1952, Վլադիմիր1955 եւ Թերեզա1962

Պետրոս(Պիճի ափար,Պիճի տացու)1890-1979, կինը`Մաքրուհի1897-1969, Պիճոյենցեն) ունեցել է 2 տղա ու 3 աղջիկ:
Երվադ -Հովհաննես1918, մյուս ազգանունը Գևորգյան է, մինչ պատերազմը 1939 թ գնացել է բանակ, հեագայում սկսվել է պատերազմը ու այլևս նրանից լուր չի եղել մինչև 2001 թ, երբ Երևանում նրան պատահականորեն հանդիպում ու ծանոթանում է իրա քրոջ աղջիկ Սենիկը: Գյուղի կինը `Հաթիկ Լևոնի Մաթևոսյան 1922-2007, աղջիկը Լիդա 1940; Երեվանում ունեցել է կին, 2 տղա ու 4 աղջիկ
Լուսիկ(1926-1956,Մկրտիչ Գրիգորի Դավթյանի կինը, տղան՝ Սերգեյ 1947-200?
Մումիկ — Սրբուհի 1930,Հակոբ Մոսիկյանի կինը, երեխաները. Վերոնիկա 1949, Սենիկ 1950, Ֆիալկա 1952, Աշոտ 1955, Ռաֆիկ 1961-1976
Երմոն 1933-2010, ամուսնացել է Նեոխրեբցի Աղանիկյան Երեմի հետ, երեխաները. Մարգարիտ, Լուսիկ, Հակոբ:
Ռաֆայել1940-1951
Մկրտչի աղջիկը' Մանանը(Սունդուզ հորքուր)~1878-?), առաջին անգամ Ջուլղա է ամուսնացել Օնեի հետ, ունեցել է Եսխափ(մեծ երեխան է), Սովիկ, Տիգրան (1901-?, կինը` Թերեզա, երեխաները. Օնիկ 1927,Մուկուչ1929, Սերգո1934, Հասմիկ1936,Ժենիկ1939) և Սեթո( գնացել է պատերազմ, չի վերադարձել, կինը երեխա չի ունեցել): Սունդուզ հորքուրը երկրորդ անգամ ամուսնացել է մեր գյուղում Բաբլոյենց Պոտոյի (Ջոլոկո) հետ:
Մկրտչի մյուս աղջիկը` Ֆիլոնը(Անուշ հորքուր)1883-1965, ամուսինը՝ Խաչատուր Խաչատրյան տնփեսա է եկել Ախալցխայից։Երեխաներն են.
Հարություն 1910-1941-45, կինը` Խաշուտցի Սաթենիկը, տղան` Վալերիկ-Վալեռյա1939-2008,կինը ռուս է՝ Լյուբա,
-Մարիամ 1907-1985, չի ամուսնացել:

Միքայելը ~1844-1900, եղել է Էրզրումից գաղթած Պետրոսի փոքր տղան, ունեցել է 2 տղա ու մի աղջիկ։
Իսկուհի~ 1885-?, ամուսնացել է Սուխլիս, տղայի անունը Մկրտիչ է:
Հակոբ(Պիպիշ )1891-1973, կինը ` Սրբուհին Բաբաջանյան 1895-1981, ժառանգ չեն ունեցել
Զաքևոս ~1887~1918 թթ. երիտասարդ հասակում թուրքերը տարել են Ախալքալաք ու մեր գյուղացի Ավտիսներուն Փաշամու(Վանիկի հայրը) հետ եզների փոխարեն լծել ու ցորեն են կալսել, որից նա այնտեղ մահացել է: Թուրքերը նրա դիակը թաղել են աղբի մեջ, բայց մեր ազգականները բերել են և վերաթաղել են գյուղում:


Հ.Գ.
Գրվածի ծավալը փոքրացնելու նպատակով այստեղ ներկայացրի մեր արմատներն ու մեծահասակ սերնդին(գաղթելուց հետո 5-րդ սերունդը ներառյալ), իսկ ավելի երիտասադ սերնդի մասին մանրամասնորեն նկարագրված է Վ.Դարբինյանի գրքերում։ Ւմ մոտ կա նաեւ վերջերս ճշտված ամբողջական տարբերակը։ Հետաքրքրվողներին կարող եմ ուղարկել իրենց E-mail հասցեով։
Նաեւ ուզում եմ ընթերցողներին տեղեկացնել, որ ուրախությամբ կընդունեմ բոլոր կարծիքները, նկատողությունները, ուղղումներն ու առաջրկությունները։

Անդրանիկ Մկրտչի Պողոսյան
Los Angeles

1592
Manas
11:58
Сделайте графически пожалуйста)*
00:57
Մանաս ջան,կաշխատեմ ապագայում անել
я не нашёл, что вы добавили)*?
Загрузка...