Մեր համագյուղացի «Ղուշը»

Тип статьи:
Авторская

Մեր գյուղերի բնակիչները աշխատասեր, իրենց հանապազօրյա հացը հալալ քրտինքով վաստակող մարդիկ են, սակայն կան նաև բացառություններ, որոնցից առավել հայտնի է եղել «Ղուշը» ՝ Քյարամին Օննիկը (Քոսյան Հովահաննեսը)։

!964 թ. դպրոցն աարտելուց հետո ես ընդունվել էի Երևանի բժշկական ինստիտուտ և ապրում էի Զեյթունի հանրակացարանի 4-րդ մասնաշենքում։ Մի օր ծանոթներիցս մեկը սենյակի դուռը թակեց ու հայտնեց, որ ներքևում, պահակի մոտ ինձ Ախալցխայից հարցնող կա։ Ես ենթադրեցի, որ հավանաբար իմ հարազատներից կլինի և արագ իջա ներքև։ Այնտեղ տեսա մեր համագյուղացի Օննիկին ՝ «Ղուշին»։ Նա ինձանից տարիքով բավական մեծ էր, ես իրեն տեղը բերի, բայց ինքը ինձ չճանաչեց։ Միմյանց բարևելուց հետո մեր միջև հետևյալ խոսակցությունը եղավ.
— Ախցխեցի՞ ես
— Հա, Ծղալփիլեցի եմ, քեզիէ ճանչեցի
— Ծո ու՞մ մանչն ես
— Քեշտամենց Մկոյին
— Վա՜յ, հոգիդ ուտեմ, Մկոյիս մա՞նչն ես, անունդ ի՞նչ է, ու՞րթեղ կու սորվիս
— Անթռո է, բժշկական ինստիտուտ
— Այ մալադեց, բժի՞շկ տի դառնաս
— Սորվիմ կու
— Ծո Անթռո ջան, հոս …. (գյուղի անունը տվեց, բայց մոռացել եմ) գեղը կապրիմ, գործով Երևան էի էկի, շուկայում ջեբես փարեն սաղ գողցան։ Հիմի կուզեմ գեղ էրթամ, քովս կապեքմ չքա, իրեք մանեթ կուտա՞ս օրօ ավտոբուսով յետ էրթամ։
Նրա բարետես արտաքինն ու խոսելաձևը ինձ հավատ ներշնչեցին և առանց որևէ կասկածանքի խնդիրքը լուրջ ընդունեցի։ Այն ժամանակ ամիսը 35 ռուբլի գերազանցիկի թոշակ էի ստանում (բժշկականի սովորական թոշակը 28 ռուբլի էր), նրա խնդրածը մեծ գումար չէր, արագ բարձրացա սենյակ, երեք ռուբլին բերի և տվեցի իրեն։ Նա շնորհակալ եղավ և իրարից շատ գոհ բաժանվեցինք։
Հետագայում իմացա, որ «Ղուշը» զանազան պատճառներ հորինելով, ուրիշներից նույնպես մանր գումարներ է կորզել, բազմաթիվ անգամ ամուսանացել-բաժանվել և հիմնականում թափառական ու մակաբույծ կյանք է վարել։
Ստորև տեղադրված տեսանյութը «Ղուշի» մասին է, որը նկարահանել է մեր Հակոբի որդին ՝ Մովսեսը 1997 թվականի օգոստոսին։ Ես տատանվում էի այն հրապարակել, բայց Հակոբի (մայրական կողմից «Ղուշը» իր հարազատն է) հետ խորհրդակցելուց հետո գտանք, որ հրապարակումը դատապարտելի չի և կարելի է։

Այս անցողիկ աշխարհում ամեն մարդ մի կյանք է ապրում, յուրաքանչյուրն այն տարբեր ձևով է անցկացնում և մեր համագյուղացի «Ղուշն» էլ իր գոյությունը այդպես է պահպանել։ Նրան շատ խիստ չպարսավենք և թող այս փոքրիկ ֆիլմն էլ բարի հուշ լինի։

Andranik Poghosyan 2019 USA

5402
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...