Անցորդն ու ալչին

Тип статьи:
Авторская

   Հնուց ի վեր մեր գյուղի հարևանությամբ գտնվող գիպսի հանքի ՝ «ալչըլուղ»-ի գիպսաքարը օգտագործվել է տների պատերը գաջելու համար և նախկինում նույնիսկ այն վաճառելու նպատակով սայլերով տարել են Աբաստուման ու Ախալցխա։ Այն ժամանակներում գյուղում գիպսը մշակել են տան պայմաններում։ Հանքաքարը բերելուց ու մինչև որոշակի չափի փոքրացնելուց հետո, դարսել են փոսի վրա, նրա տակ փայտ վառելով տաքացրել անհրաժեշտ աստիճանի և այնուհետև մուրճանման մեծ ձեռնափայտով խփելով փշրել, դարձրել են գիպսափոշի (գյուղի բարբառվ ՝ ալչի)։ Հետագայում, խորհրդային տարիներին գիպսի հանքի մոտ փոքր գործարան էր պատրաստվել ու հանքաքարի մշակումը արդեն կատարվում էր տխնիկայի օգնությամբ, իսկ մի մասն էլ մեքենանաերով տեղափոխվում էր Վալե քաղաք ու այնտեղի ավելի մեծ գործարանում վերամշակվում։ 

  Գյուղում կային փորձված գաջող վարպետներ ՝ «ալչի զարկողներ» ու անհրաժեշտության դեպքում նրանք վարձով կատարում էին տների գաջապատելու գործը։ Մեր գյուղի հանքաքարը ավելի մաքուր գիպս լինելով ՝սովորական գաջից արագ էր ամրանում և գաջողներից պահանջվում էր մեծ հմտություն, ֆիզիկական լարվածություն ու արագություն։ Պատերի անմիջական սվաղման համար ալչին փայտի թեփի հետ էին խառնում, իսկ երեսպատումը կատարվում էր մաքուր գիպսափոշիով ու այլլևս կարիք չէր լինում պատերը կրով սպիտակեցնելու։ Այն նաև շատ պինդ էր ստացվում և պատերից փոշոտման վտանգ բոլորովին չէր առաջանում։

  Անցած դարի 60-ական թվականներին, երբ գյուղում մեծ թափ էր առել նոր տների կառուցումը, նաև շատ ալչի էր օգտագվրծվում։ Այն մեքենայով բերում էին գյուղի կամ Վալեի գործարաններից առանց պարկերի, տեղավորում խոնավությունից պաշտպանված ծածկի տակ և շուտափույթ օգտագործում էին որակազրկվելուց խուսափելու համար։

  Գյուղի բարձրադիր թաղերից մեկում ապրող մեր համագյուղացիներից մեկը ինքնաթափ մեքենայով ալչի է բերում իր նոր կառուցած տան պատերը սվաղելու համար, բայց մեքենան մինչև տուն չի կարողանում բարձրանալ և այն թափում է ներքևում, ճանապարհի կողքին մի հարմար տեղ։ Օրը ամպամած է լինում և հակառակի նման սկասում է թեթև կաթկթել։ Թրջվելու վտանգից ալչին փրկելու համար, բոլոր հարևաններն ու մոտիկները հասնում են օգնության, սկսում են դույլերով ու պարկերով արագ-արագ կրել դեպի տուն։ Քիչ ավելի հեռու ապրող դպրոցի տարիքով ուսուցիչներից մեկը, դեպի գյուղամեջ գնալու ճանապարհին, կանգնում է թափված ալչու կողքին, մի ձեռքը գրպանում, մյուս ձեռքով ծխախոտը բռնած, դիմում է ալչի բերողին և հանգիստ սկսում է խոսել ու հարցեր տալ նրան.

        — Ալչին լավ ճերմակ կերևա,  Ն… ջան, ուրթի՞ էս բերի։

  Ալչու տերը քրտնակալած ալչին պարկերի մեջ է լցնում և նրա հարցումը անուշադրության է մատնում։ Անցորդը, նրա շտապելուն ու մտահոգությանը բոլորովին անտարբեր, իր անվրդով տոնով նորից հարցնում է.

    — Ճիպ շատ է, ի՞նչղ մաշինով էս բերի

   ...... .  (նրա հարցը նորից անպատասխան է մնում)

    — Ն… ջան, իդիոր քանի՞ մանեթ էս տվի

  Ալչին բերող այլևս չի համբերում և գյուղական մի քանի հայհոյանքով «պատվում» է ալչին էլ, բերողին էլ, տիրոջն էլ… 

  Հետաքրքրասեր անցորդը ինքն իրեն բարձրաձայն խոսելով ՝ հանգիստ շարունակում է իր ճանապարհը. 

    — Էէէ՜, Ն… ջան, կէրէվաօ ալչին լավ թանկ էս առի… 

833
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...