Ձմերուկի գողերը

Тип статьи:
Авторская

Նորից բարև ձեզ, սիրելի համագյուղացիներ, ևս մի պատմություն գյուղի անցյալից: 50-ական թվականներին, Կանդարա կոչված դաշտում կոլտնտեսությունը աճեցնում էր ձմերուկ, սեխ, պոմիդոր ու այլ բանջարանոցային կուլտուրաներ: Այն ժամանակ լավ բերք էին ստանում: Օրինակ, ձմերուկը, չնայած համեմատաբար իր փոքր չափերին, բավական քաղցր էր: Իսկ ամեն մի քաղցր ուտելիք, ինչպես հասկանում եք, գյուղի երեխաների ու պատանիների, ինչպես նաև երիտասարդների, գիշերային հարձակման նշանակետ էր դառնում:

Ով գյուղում ապրել է կհիշի, որ այգիներից ու բանջարանոցներից մանր գողությունը հաճախ էր պատահում: Պահակների կամ թեկուզ պատահական մարդկանց կողմից բռնվելու դեպքում, բավական վտանգավոր հետևանքներ կարող էր ունենալ, սակայն որոշները այդ ռիսկին դիմում էին: Եվ ահա, տարբեր թաղերում ապրող մի քանի երիտասարդ ըկերներ որոշում են մի հարմար գիշեր այցելել ձմերուկի դաշտ: Ձեռնարկած գործը հաջող է ստացվում ու ձմերուկով պարկերը շալակած հասնում են մինչև գյուղ: Արդեն ուզում են բաժանվել ու ամենքը ուղղվեն դեպի իրենց թաղերը, և հանկարծ, մթության մեջ, ինչ որ անծանոթ մեկը աղմուկ է բարձրացնում, սկսում գոռգոռալ, թե այս ովքեր են, գիշերվա կեսին ինչ են գողացել ու տանում: Տղաները ստիպված պարկերը թողնում և փախչում են տարբեր կողմեր:

Մի փոքր անց, մոտիկ ապրող երկու ընկերներ իրար հանդիպելով, քննարկում են պատահածը, աղմուկ բարձրացնողի ձայնը նմանեցնում իրենց հետ գողության գնացած մյուս ընկերոջ եղբոր ձայնին ու կասկածում նրա ազնվության վրա: Ստուգելու համար գնում են բարձրանում նրանց կտուրը: Այն ժամանակներում բոլոր տների կտուրները հարթ ու հողածածկ էին, վերևից ունեին փոքր պատուհան: Ամառ ժամանակ պատուհանը սովորաբար բաց էր լինում: Եվ ահա, մեր ձախորդ գողերը պատուհանից նայում են ներքև ու ինչ տեսնում. իրենց հետ գողության գնացած ընկերը ընտանիքի մյուս անդամների հետ խունչի շուրջը նստած ձմերուկ է ուտում և աշխույժ զրուցում, ծիծաղում… Այստեղ ես պատմությունը ընդահատում և նրա ավարտը թողնում եմ ընթերցողի երևակայությանը:

1661
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...