Խելացի էշը

Тип статьи:
Авторская

    Մեր գյուղերում տարածված են ընտանի կենդանիների հետ կապված զանազան համեմատություններ ու հայհոյանքներ, որոնց շարքում առավել հաճախ "հիշում" են խեղճ ավանակին. "իշու պես", "իշու խիելք", "իշավարի", "իշութուն", "էշ քշող", "էշ արծող", "իշու ձագ", "իշու զռիոց" և այլ "գունեղ" հայհոյանքներ, որոնց բոլորի այստեղ թվելը անհարմար է: Նախկինում գյուղում բավական թվով մարդիկ պահում էին այդ բանուկ ու խոնարհ կենդանիներին և նրանց արդյունավետ օգտագործում իրենց առօրյա աշխատանքներում: 

 

    Մենք միշտ ձի ենք պահել, սակայն իմ դպրոցական ժամանկ, մի անգամ, ես ևս առիթ եմ ունեցել անտառից էշով փայտ բերելու, երբ Ջուլղայում ապրող քեռիս նրանով յայլաի մեր տուն հյուր էր եկել: Մինչ մայրս քեռուս համար խավիծ էր պատրաստում, ես նրանից գրաստը խնդրեցի ու գնացի մոտակա անտառ փայտի: Հավանաբար մեր ձիու վրա գնալով` փոքրամարմին անասունին շատ էի բարձել և նա, որոշ տարածություն անցնելուց հետո, սկսեց տնքտնքալ ու ճանապարհի կեսին պառկեց: Ստիպված եղա բեռը քանդել, թեթևացնել ու նորից կապել:

    Մեր թաղեցի դպրոցական հասակի  երկու տղա, իրենց ավանակներով յայլաից վերադառնալիս, հասնում են գյուղից քիչ վերև, մեր այգու մոտ գտնվող ճանապարհի այն հատվածին, որտեղ մի բավական մեծ ցեխաջրի գոլ կա  գոյացած և այն, նույնիսկ ամռան շոգերին, հազվադեպ է չորանում: Այդ ճանապարհով յայալա գնացող-եկող մեր համագյուղացիները նշված ջրիկ ցեխի գոլը երևի լավ կհիշեն: 

    Էշերից մեկը մտնում է ցեխաջուրը և անցնում է մեջտեղով, իսկ մյուսը գնում է գոլի կողքով: Վերջինիս տերը ընկերոջը հպարտորեն ասում է. "Տեսար? իմ էշըս քուկեդ խելաց է": Ընկերը պատասխանում է. "Իմ էշն է առաջ կշտեն կերթար, էտև ես սորվեցուցի օրո չամռին օրթեցեն էրթա":  ՈՒրախ ծիծաղի միջից հաջորդում է գոլի կողքով գնացող ավանակի տիրոջ խոսքերը. "ՈՒրեմն, իմ էշս քեզնե'ն է խելացի է":    

1511
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...