Իմ դպրոցական ընկեր ու համադասարանցի Մկրտիչ Մելիքսեթյանի հիշատակին

Իմ դպրոցական ընկեր ու համադասարանցի Մկրտիչ Մելիքսեթյանի հիշատակին

Մկրտչի մահվան բոթը, ինչպես իր հարազատներին, ինձ համար ևս շատ անսպասելի ու ծանր էր։ Մենք առաջին դասարանից մինչև դպրոցն ավարտելը միասին մի դասարանում էինք եղել, նույն ճանապարհով դպրոց հաճախել, ընկերություն արել գյուղում, անտառում, սարերում...

Ընդամենը հինգ ամիս առաջ էր, երբ համադասարանցիներով նշում էինք դպրոցն ավարտելու 50-ամյակը և Մկրտիչը երիտասարդ ժամանակվա կենսուրախությամբ նույնպես մասնակից էր այդ հանդիպմանը։ Բնական է, որ բոլորիս համար կյանքը անցողիկ է, բայց մեր մտքով չէր անցնում, որ նրան տեսնում էինք վերջին անգամ...

Մկրտիչը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 10-ին, դպրոցն ավարտել 1964 թ. և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ։ Այն ավարտեուց հետո, որպես բժիշկ-սպա երկու տարի ծառայել է Սովետական բանակում, որից հետո աշխատանքի է անցել Մոսկվայի մարզի Դմիտրևո քաղաքում որպես բժիշկ-նյարդաբան։ Նա դեռ աշխատանքիսկզբնական շրջանից արդեն շատ հարգված ու սիրված բժիշկ-մասնագետ էր համարվում։ 1978-80 թթ. մեր Մոսկվայում ապրած տարիներին մենք ընտանիքներով հաճախ հանդիպում էինք և հիշողությանս մեջ մնացել է նրան նվիրված իր մի հիվանդի ոտանավորի երկտողը. "… любимй доктор Мкртич лечит любой паралич..."

Տարիները նրա կենսագրության մեջ ավելացրեցին Մոսկվայում հաջողությամբ ավարտած օրդինատուրան, գրագետ ու մեծ փորձ ունեցող բժշկի համբավը, պետական պարգևներն ու կոչումները, որնց թվում նաև բժիշկ-նյարդաբանի բարձրագույն կվալիֆիկացիան ու Ռուսաստանի հանրապետության վաստակավոր բժշկի բարձր կոչումը։ Եվ այդ ամենի հետ նա իր ամբողջ կյանքում մնաց դպրոցական տարիների համեստ ու աշխատասեր նույն Մկրտիչը։

Մկրտչի ընտանիքի ու հարազատների հետ միասին, մենք բոլորս՝ նրա համադասարանցիները, ընկերները, բարեկամները, վստահ եմ՝ նաև նրա բոլոր նախկին հիվանդները, նույնպես ցավում ենք և նրա կերպարը միշտ վառ կպահենք մեր հիշողության մեջ...

Andranik Poghosyan, USA

Новость прислал: Андраник Погосян

04:00
624
Viktor Vahanyan
01:11
Մենք կորցրինք մի շատ լավ մարդու, շատ լավ բժշկի ու շատ լավ հայի․
Մենք քեզ միշտ սիրել ենք, եղբայր․
Загрузка...