С Новым Годом!!!

С Новым Годом!!!

Սիրելի Հայրենակիցներ!

ՇնորհավորՆոր Տարի և Սուրբ Ծնունդ!!!

2009թ. իր պատմության հետքը թողեց մեր հայրենի բնօրրան Նորշեն-Ծղալթբիլայի տարեգրության մեջ:

2009թ. որպես հայրենակցական միության ծրագրային առաջնահերթ խնդիր գյուղում սկսեց գործել առողջապահական բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ ունեցող մեր հարազատների, բարեկամների ու հայրենակիցների հոգսերը որոշակիորեն թեթևացնող բուժկետը: (Սրտանց շնորհավորում ու երախտագիտություն ենք հայտնում բուժկետի բուժ.անձնակազմին):

Նորշեն-Ծղալթբիլա հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ նշվելու է մեր գյուղի գաղթի պատմության 180-ամյակը(օգոստոսին):

Հայրենակցական կազմակերպության խորհուրդը կրկին շնորհավորում է Ձեր բոլորի նոր տարին, ցանկանում նախ առողջություն, ընտանեկան և անձնական երջանկություն, նորանոր ձեռքբերումներ գիտության, կրթության, աշխատանքի ու սոցիալական խնդիրների լուծման բնագավառում:

Թող 2010թ. դառնա մեր բոլորի ավելի մերձեցման, հայրենիքի ու ծնողների նկատմամբ ջերմ սիրո և պարտքի զգացումի տարի, թող լինի կայուն խաղաղության և ազգերի համերաշխության տարի:

Նորշեն-Ծղալթբիլա հայրենակցական բարեգործական

հասարակական կազմակերպության խորհուրդ

www.norshen.comuv.com

04:11
1498
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...