Норшен

Норшен

ՆՈՐԱՇԵՆ

Կարոտել եմ ախ քուն չունեմ ՆՈՐԱՇԵՆ
Հեռվում գետ եմ, բայց հուն չունեմ, ՆՈՐԱՇԵՆ
Աստված մի օր հունըս բացի դեպի քեզ,
Որ գիրկդ գամ հողիդ փարվեմ ՆՈՐԱՇԵՆ:

Գերեզմանի հողը պաչեմ պապական,
Քարը գրկեմ արցունք թափեմ, ախ քաշեմ:
Փափկեմ հողը, որ վերջն է մեր, ապագան,
Ու գիրկդ գամ իմ հանգրվան ՆՈՐԱՇԵՆ:

Փարվեմ կրծկիդ, թրչեմ հողդ արցունքով,
Վարդեր ցանեմ քեզ զարդարեմ իմ երգով
Աշխարհով մեկ ցրված բալեքդ ետ գան
Ու հիանան քեզնով կրկին ՆՈՐԱՇԵՆ:

Ընկերներիս հետ հմայվենք սարերով
Քարի գլուխն ելնեք, բարձրանանք յայլեն,
Բաժակնէրս լիքը լցնենք թունդ գինով,
Իրար խփենք քո կենացը ՆՈՐԱՇԵՆ:

Ներիր որ քեզ թողել էի ու հեռացել,
երբ ջահել էի ունեի եռանդ, ունեի ուժ,
Իսկ այժմ թոշնել եմ ու ծերածել,
Փոշմանել եմ քեզ եմ դառնում, թեև ուշ:

Արցունքները խեխտում են ինձ կարոտի,
Քուն, թե արթուն քեզ եմ կանչում ՆՈՐԱՇԵն,
Երազումս ել, ոտաբոբիկ, անոթի
Վազում եմ քեզ իմ օրորան ՆՈՐԱՇԵն:

Օդդ մաքուր ջուրդ կյանք է հավիտյան
Թույլ տուր խմեմ, հանգստանամ, ՆՈՐԱՇԵՆ
Հազար աշխարհ, հազար դրախտ թե ինձ տան,
Դու շատ թանկ ես մայր հարազատ ՆՈՐԱՇԵՆ:

Անդրանիկ Բաբաջանյան
(Բաբաջի Անդռո)
Olympic city Sochi 2009թ

Новость прислал: Андраник Бабаджанян

04:11
422
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...