Выпускники 1963/64

Выпускники 1963/64

1963/64 թթ. շրջանավարտներս 65 տարեկան ենք

Այս տարի իմ դպրոցական ընկերները դարձել կամ դառնալու են 65 տարեկան, ցավոք մի քանիսն էլ այդ տարիքին այլևս չեն հասնի (Պետրոսյան Հովհաննես(Սերգեյ), Եղիազարյան Սերգեյ, Սուքիասյան Պողոս(Ալբերտ): Ոմանց ծննդյան օրերն ինձ հայտնի են և ուզում էի շնորհավորել, սակայն ես ինձ մեղավոր զգացի, որ ամենքին անձնապես չեմ կարող ու միտք առաջացավ իրարից չառանձնացնել: Բոլորն էլ արդեն ունեն ընտանիք, երեխաներ, թոռներ ու նույնիսկ ծոռներ, սակայն նրանք իմ հիշողության մեջ մնացել են դպրոցական տարիքի իրենց արտաքինով ու շարժուձևով: Շատ համախմբված, կենսուրախ ու լավ սովորող դասարան էր և գրեթե բոլորը շարունակեցին իրենց ուսումը տարբեր մասնագիտություններով ու տարբեր քաղաքներում: Դպրոցը վերջացնելու 20-ամյկին հավաքվեցինք գյուղի այն նույն վայրում (վերին Ուսկու մեծ դուզը), որտեղ1964թ. նշել էինք մեր ավարտականը: Կարծես այդ տարիները չէին անցել ու մենք նույն դպրոցականներն էինք` ամենքս իր բնավորությամբ ու վարքով: Շատ ջերմ հանդիպում էր` լի հիշողություններով, նորություններով ու ապագայի ծրագրերով: Աստծո կամոք հույս ունենք գյուղում հավաքվել նաև 50-ամյակին:
Այս օրերին լրացավ ճանաչված բժիշկներ Թովմաս Բալանյանի(Իրկուտսկ) և մոտենում է Մկրտիչ Մելիքսեթյանի(Մոսկվա) ծննդյան 65 ամյակները: Շնորհավորելով նրանց, միաժամանակ շնորհավորում եմ իմ բոլոր համադասարանցիների անցած կամ գալիք 65-ամյակները, ցանկանում երկար տարիների առողջ կյանք ու նորից հանդիպելու հնարավորություն. Ադամյան Տիգրան, Աղաբաբյան Պայծառ,Գասպարյան Մկրտիչ, Գոգորյան Սարգիս, Դարբինյան Հռիփսիմե, Դարբինյան Սեդա,Դուրգալյան Ասյա, Երոյան Սեդա, Խաչատրյան Ավագ, Խաչատրյան Աշխեն, Խաչատրյան Սոֆիա, Խաչատրյան Վահան, Հարությունյան Աննա, Հովհաննեսյան Վալյա, Մաթևոսյան Ռուբեն, Մելքոնյան Մարիամ, Մելքոնյան Վեռա, Միքայելյան Բուրիկ, Մոսոյան Պետրոս, Պապիկյան Սրբուհի, Վահանյան Լարիսա, Վահանյան Վիկտոր:

Լավագույն բարեմաղթանքներով` Անդրանիկ Պողոսյան,
Los Angeles, august 2011

Новость прислал: Андраник Погосян

03:11
1203
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...