ԿՈՉ Նորշեն-Ծղալթբիլացիներին (Ճանապարհաշինական աշխատանքներ)

ԿՈՉ Նորշեն-Ծղալթբիլացիներին (Ճանապարհաշինական աշխատանքներ)

Հարգելի համագյուղացիներ՝

Աշխարհաքաղաքական անցուդարձի այս բարդ պայմաններում, երբ ծնունդ են առել համամարդկային հարաբերությունների այլ չափանիշներ, ստեղծված ֆինանսական ճգնաժամից ելնելով, երբ նվազում է պետական հոգածության աստիճանը, առավել խոցելի են դառնում փոքր տնտեսվարող սուբյեկտներն ու տնտեսությունները՝ առավել ևս գյուղացիականը:

Ինչպես ամեն ազգ՝ ամեն ժողովուրդ, այնպես էլ, ամեն ոք ապրում-արարում է, դաս առնելով իր անցյալից, իր նախնիների թողած հոգևոր ժառանգությունից ու իր պատմությունից:

Այսօր մենք բոլորս կանգնել ենք լուրջ փաստի առջև: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով գյուղը օրեցօր դատարկվում է: Չկան աշխատատեղեր, չկան հոգևոր և կուլտուրայի օջախներ: Կորել է հույսը ապագայի հանդեպ: Երիտասարդները հույսները կորցրած, իրենց ապագան տեսնում են օտար ափերում: Այս իրավիճակը երկար շարունակվելու դեպքում, մենք կկորցնենք մեր ծննդավայրը, մեր սրբավայրերով հանդերձ՝ Ժամը, Քարին գլոխը, Իսկու Ժամը, Վերին պադյոմի Ժամը, Խաչքարը, Ջերմուկը, գերեզմանները և մերինները, նաև հարազատների ավանդական հիշատակի վայրերը՝ ‹‹Իսպիրինը››, ‹‹Օննոյինը››, ‹‹Վրեժինը››, ‹‹Մկլոյինը››, ‹‹Յուրիկինը››, ‹‹Օվանինը››, ‹‹Ռոմայինը››… ինքնաբերաբար կանցնի այլազգիների և այլադավանների ձեռքը:

Առաջնահերթ դիմում ենք մեր այն համագյուղացիներին, որոնց համար 500-ից 1000 ԱՄՆ դոլարի տրամադրումը էապես վնաս չի պատճառի իրենց բյուջեին և համոզված ենք, որ գյուղի բարգավաճմանը նվիրած ամեն լուման իր տեղը կգտնի սուրբ ու ազգանվեր գործերի շարքում:

Երախտիքի խոսք ենք ուզում հղել բոլոր մեր այն գյուղացիներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան գյուղամիջի ճանապարհաշինության ֆինանսավորման գործում:

Քանի որ մեզ բոլորիս միավորում է նույն անցյալը և նույն պատմությունը՝ միասնության կոչ ենք հղում և կրկին դիմում ձեզ, հարգելի համագյուղացիներ, գյուղում ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը տեսնում ենք միայն բոլորիս ակտիվ մասնակցության շնորհիվ: Այժմ առաջնահերթ խնդիրներից է նույնպես ճանապարհաշինությունը.

  • — Սելփոյի դռնից մինչև Ժամի վերևի խաչմերուկը
  • — Գառաժին դռնեն մինչև եկեղեցի ընկած ճանապարհը

Նախնական հաշվարկները

  • — Ընդհանուր մակերեսը` 2175 մ.քառ
  • — 1մ.քառ վրա բեթոնի ծախսը 0,15 մ.խոր — 23 լարի
  • — 1մ.քառ վրա առմատուռի ծախսը — 10մ/6մմ/ — 7 լարի
  • — 1մ.քառ վրա գռավի և շեբյոնկա — 2 լարի
  • — Տրակտոր JSB 3 օր, արժեքը — 1200 լարի
  • — Տախտակ 4մ.խոր, 15սմx2սմ — 2000 լարի
  • — Պռովոլկա կապելու համար 50կգ — 200 լարի
  • — Աշխատավարձ, մոտավորապես 1մ.քառ- 3լ — 6500 լարի
  • — 1մ.քառ վրա ընդհանուր ծախսը մոտավորապես 40 լարի
  • — Այս հաշվարկները չեն ներառում ջրի խողովակների վերանորոգման աշխատանքները

Արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ և ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

Կանխավ խորին շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ:

Ծղալթբիլա համայնքի հասարակական խորհուրդ

  • Քոսյան Քերոբ – Ծղալթբիլա
  • Վարդանյան Պետրոս – Ծղալթբիլա
  • Դարբինյան Սիմոն — Ծղալթբիլա
  • Աբրաամով Հովհաննես – Դոնի Ռոստով
  • Եղիազարյան Անդրանիկ – Մոսկվա
  • Եղիազարյան Պողոս – Սոչի
  • Կարապետյան Հակոբ – Ծղալթբիլա
  • Մկրտչյան Քերոբ – Ծղալթբիլա
  • Պետրոսյան Ալեքսան – Դոնի Ռոստով
  • Պետրոսյան Պողոս – Ծղալթբիլա
12:33
3544
Армен
18:37
Дорогие норшенцы, в прошлом году мы общими усилиями заасфальтировали главную дорогу деревни. Односельчане со всего мира приняли участие — каждый по мере своей возможности: один работой, другой деньгами, а другой. Все было очень хорошо организовано, так как каждый делал свою работу с большой ответственностью. Нашей целью было не показать на что способен каждый в отдельности, а как все мы как одно целое можем достичь наших целей. Снова и снова молодцы все мы. Это был первый шаг. Но конечно все мы очень хорошо осознаем, что перед нами еще стоит много задач. И если мы огранияимся одним разом, это будет подобно тому, как ребенок однажды позаботится о своих родителях и этим ограничится. Нет, любящее детя будет продолжительно заботиться о своей отчизне.
Наша родина, то, чем мы гордимся, сегодня стоит перед множеством нерешенных задач.
Наша сыновья любовь толкает нас на то, чтоб наша деревня процветала с помощью нашими усилиями.

«Истинно говорю вам, что эта бедная вдова положила больше всех, клавших в сокровищницу,
ибо все клали от избытка своего, а она от скудости своей положила всё, что имела, всё пропитание свое.» Евангелие от Марка, 12:41-44
Загрузка...