Դուստրիկ Դարբինյան

Դուստրիկ Դարբինյան

‎Jemma Barnasyan‎ November 15

Բարբառագիտության բաժնի հերթական նիստին հրավիրված էր Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի ներկայիս խոսվածքին կատարելապես տիրապետող և վերջին 20 տարիների ընթացքում բանահավաքչական ակտիվ գործունեություն ծավալած ուսուցիչ-բանագետ Դուստրիկ Դարբինյանը։ Նա ներկայացրեց իր հայրենի գյուղի խոսվածքի արդի վիճակը, կատարեց մի շարք հետաքրքիր դիտարկումներ խոսվածքի հնչյունական օրինաչափությունների շուրջ՝ համեմատելով Կարնո բարբառով խոսող այլ բնակավայրերի խոսվածքների հետ։
Իր դիտարկումները ներկայացնելիս տիկին Դարբինյանն օրինակներ բերեց գյուղում իր գրառած բանահյուսական նմուշներից։ Հատկանշական է, որ նա պատրաստվում է առաջիկայում հրատարակել բանահյուսական նյութերի ժողովածու՝ բարբառագետ Ջեմմա Բառնասյանի խմբագրությամբ։ Այս հանդիպումը լեզվաբան-բարբառագետների հետ շահեկանորեն կնպաստի նրա ծավալած բանահավաքչական աշխատանքներին՝ հստակեցնելով մայրենի բարբառի գրանցումներում խիստ անհրաժեշտ՝ գիտական տառադարձմանն առնչվող խնդիրները։
Շատ հետաքրքիր ու անհրաժեշտ քննարկում էր բառային փոխառությունների ինքնատիպ ձևերի վերհանման առումով։ Թե՛ բարբառագետների և թե՛ մանկավարժ-բանահավաքի համար քննարկումը հետաքրքիր էր ու անհրաժեշտ։ Հայ բարբառների արդի վիճակի մասին տեղեկություններ ստանալու հետաքրքիր ձև է հանդիպումը բարբառախոս անձանց հետ (դաշտային հավաքչական աշխատանքներին զուգահեռ)։ Նման հանդիպումների գործառական արժեքն ակնհայտ է։

Ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան 14.11.2019


Dustrik Darbinyan November 10

ՋԱ~Ն, ՀԱԹԻԿ…

Ջա~ն, Հաթի'կ,
Վարթլի' ախճիկ,
Քէզի համար
Չարիօխըս մաշիէմ,
Ախպըրին կըռին
Նըստիմ բիաքլիայիէմ:

Ջա~ն, Հաթի'կ,
Վարթլի' ախճիկ,
Քէզի համար
Հավքի կաթ բէրիէմ,
Թընդըրտան շէմին
Նըստիմ բիաքլիայէմ:

Ջա~ն, Հաթի'կ,
Վարթլի' ախճիկ,
Քէզի համար
Անթառամ բէրիէմ,
Սէլիս սէզին
Նըստիմ բիաքլիայէմ:

Ջա~ն, Հաթի'կ,
Վարթլի' ախճիկ,
Քէզի համար
Ասիէղ թէլիէմ,
Արտին ալօճէն
Հըլուն շարիէմ,
Ճիտըդ ցըքիէմ,
Հուսըդ քաշիէմ,
Պաքնիէմ ` փախճիմ:

Ջա~ն, Հաթի'կ,
Վարթլի' ախճիկ,
Քէզի համար
Սարի դախծ բէրիէմ,
Կախէ սընէն,
Գինօվցի հօտէն,
Նըստէ թախտին,
Յան էկէ բարցին.
Ա~խ, լավ կըլլի'
Կու'շտըդ ըլլիմ…
Համա վախնա'մ `
Ափարին քիօթկին
Պիրդիան ռաստվի'մ…

Կուշտըդ ըլլի~մ,
Քէզի տէսնի~մ,
Անթիէմ տանի~մ...
Ափարին քիօթկին
Ջիանդիա'մ ռաստվիմ:

Ջա~ն, Հաթի'կ,
Վարթլի' ախճիկ,
Քէզի համար
Խաս վարթ բէրիէմ,
Կապէ ճատկիդ,
Սէրըս` սըրտիդ,
Խօսկըս` մըտկիդ,
Թաղ խէլըռիմ,

Դուստրիկ Դարբինյան 10.11.2019

00:32
6869
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...