Գյուղական ծագումնաբանություն (գենետիկա)

Тип статьи:
Авторская

    Նախկինում  մեր գյուղի ամուսնությունների մեծ մասը ներսում ՝ միմյանց միջև էին կատարվում, սակավաթիվ ընտանիքներ խնամի էին դառնում մոտակա գյուղերում ապրողների հետ, իսկ հեռավոր ամուսնական կապերը շատ ավելի հազվադեպ էին պատահում։ Խորհրդային շրջանի վերջին տասնամյակներին, երբ երիտասարդության ուսումնառության գնալու և այլ պատճառներով դրսի հետ գյուղի ընդհանուր փոխհարաբերությունները աշխուժացան, հետզհետե ավելի հաճախակի դարձան օտարների հետ զույգեր կազմելու դեպքերը։ Այդ «հոսանքի» մեջ հայտնվեցի նաև ես, սակայն պետք է առիթը օգտագործեմ ու նորից խոստովանեմ, որ մեր ընտանիքը մշտապես գյուղից հեռու ապրելով ՝ երբեք չօտարացավ և իմ կինն ու զավակները, անկեղծ սիրով ու կարոտով միշտ կապված են եղել մեր գյուղի ու ժողովրդի հետ։

  Աշխարհի ներկայիս համապարփակեցումը (գլոբալիզացիան) սովորական է դարձրել նաև բազմապիսի ու մինչև անգամ ՝ միասեռ ամուսնությունների փաստը։ Բարեբախտաբար, նույնիսկ ամենատարբեր տեղերում ապրող մեր համագյուղացիների ու նրանց ժառանգորդների մոտ դեռևս պահպանվել է իրար մեջ աղջիկ տալու-առնելու ավանդական սովորույթը։

  Գյուղում որևէ երիտասարդի համար հարսնացու փնտրելիս, կարևոր դեր ուներ նաև նրա ընտանիքի անունն ու պատիվը։ Բնականաբար, գյուղում բոլորը իրար լավ ճանաչում էին, այդ իմաստով դժվարություն չէր առաջանում ու գրեթե ամեն ինչ նախօրոք հայտնի էր լինում։ Երբեմն, շատ բծախնդիր ծնողներ, սկսում էին իրենց մոտիկներից կամ հարսանցուի դրացիներից լրացուցիչ հետաքրքրվել, նոր տեղեկություններ հավաքել ապագա հարսի մասին։ 

  Մեր կոլտնտեսության բրիգադավարներից մեկը իր տղայի համար գյուղում հարսանցու է աչքադրել և մի օր նրանց հարևանից հարցնում է այդ աղջկա մասին։ Հարևանը չի ցանկանում նրան ամեն ինչ բացահայտ ասել ու նրբանկատորեն պատասխանում է. «Օ… ջան, դու ագրանով մարդ էս, արտընօ գարի ցանիես ՝ յոնջա բուսնի՞ կու»։

   Գյուղի բարբառին անծանոթ ընթերցողի համար նշեմ, որ «յոնջա» բառը առվույտ է նշանակում, իսկ «ագրանով»-ը ՝ агроном բառի մեր խոսակցական լեզվին համահունչ դարձրած ձևն է և օտար բառերի նման ձևափոխումներ գյուղում շատ կան. օրինակ ՝ ուշտել, դոխդուր, անալիզմ, տիլիֆոն, ապտիերք, ամրյուքա, սունքա, կռանլեթ, սայուզտռանց, վիլուս և այլն։ Նաև պետք է նկատել, որ հարսնացուով հետաքրքրվող բրիգադավարը գյուղատնտեսական հատուկ կրթություն չունի ու աղջկա հարևանը նրան այդպես անվանում է ի նշան մեծարման։ 

1763
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...