Կատակասեր երեցկինը
Սիրելի հայրենակիցներ, այսօրվա թեման մի քիչ ավելի ազատամիտ է: Գյուղում պտտվող ազատամիտ թեմաներ անեկտոդների ձևով շատ կան ու հավանաբար մեծ մասդ տեղյակ եք: Դրանց ես չեմ անդրադառնում, բայց եթե պատմելու ցանկություն ունեցողներ կան, իմ կարծիքով, ընդունելի սահմաններում կարելի է գրել :
Գյուղում առաջներում տարիքով մարդկանց զանազան հարգալից անձնանուններով էին դիմում. շափար, պիճիափար, շաքամի, տացու և այլն: Այդ ցանկը Վ. Դարբինյանի գրքում բերված է:
Մեր այսօրվա պատմության հերոսին անվանենք Պիպիշ ափար, որը շատ կատակասեր ու սրամիտ մարդ է եղել: Մի օր Նեոխրեբում Պիպիշ ափարը պատահական հանդիպում է այդ գյուղի երեցկանը (տերտերի կնոջը) որին ինքը լավ ճանաչում է: Խոսակցության ընթացքում առիթն օգտագործում է ու ասում. "Ես կյանքիս մեջը հլա իրիցկին չեմ ուզի, այես ինչղ է?”։ Երեցկինը նույնպես կատակն հասկացող մեկն է լինում, խոսքի տակ չի մնում ու անմիջապես պատասխանում է. "Պիպշ ջան, հեչ դարդ մի էնի, կնկանդ մե քանի օրովմ ղրկե մեր տունը ու էտև սաղ կյնքդ իրիցկնկա հետ ապրե"։