"Լավ" քեռին

Тип статьи:
Авторская

 Մեր գյուղում ապրող ազգականները սովորաբար իրար հետ շատ կապված են, գնալ-գալ ունեն, ուրախություններն ու լավ առիթներն իրար հետ են անցկացնում, անհրաժեշտության դեպքում իրար հաճախակի օգնության են հասնում: Հայկական ընտանիքին բնորոշ ազգային այդ հատկությունը գյուղում ընդունված ու պահպանվող լավ սովորություն է և այն բոլորս գնահատում ենք: Սակայն լինում են նաև բացառություններ: Ահա նկարագրում եմ այդպիսի մի իրական միջադեպ գյուղի կյանքից:

Քրոջ ամուսնությունից բավական երկար տարիներ հետո, հարազատ եղբայրն ինչ-որ առիթով գնում է նրանց տուն: Իր վրա հաչող շնից զգուշանալով, դրսում խաղացող 7-8 տարեկան տղային ձայն է տալիս. "Մանչ ջան, մեկմ քնա իդա ?...-ին դուս կանչէ": Փոքրիկ տղան մտնում է տուն ու մորն ասում. "Մամա, քեզի մե մարդմ դուսը կանչէ կու":

1526
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...