Նախկին փահլևանը

Тип статьи:
Авторская

Բարև սիրելի հայրենակիցներ: Այսօրվա պատմության թեման Զատիկի գյուլաշն է: Անցած տարի Զատիկին ես գյուղում էի, առաջվա նման շատ մարդ չէր հավաքվել, բայց բավական հետաքրքիր գյուլաշ եղավ: Հույս ունենանք, որ հետագայում գյուղ գնալ-գալու դժվարությունները կվերանան ու այդ մեծ տոնը առաջվա նման բազմամարդ կլինի:

Զատիկի գյուլաշի այդ սովորությունը, հավանաբար, մեր պապերը բերել են Էրզրումից: Տարիների ընթացքում այն համարյա չի փոփոխվել ու գյուղի բոլոր հասակի մարդկանց համար եղել է տոներից ամենահետաքրքիրը: Ինչքան ես եմ լսել մեր մեծերից, սկզբնական շրջանում գյուլաշը տեղի է ունեցել Պիջոյենց կալում, հետագայում այն տեղափոխել են Ափարանենց կալը, եկեղեցու ճանապարհի ներքևը: Այնուհետև մի որոշ ժամանակ բաղնիքի հրապարակում էր, որից հետո շարունակվեց Ճոճերում, իսկ անցած տարի տեղի ունեցավ Ներքի գոմերի տեղում:

Բոլորս էլ ձգտել ենք ամեն տարի մասնակցել Զատիկին և ունենք նրա հետ կապված հետաքրքիր հիշողություններ, տպավորություններ: Սակայն մի աննշան դեպք(դրվագ ) երկար տարիներ մնացել է հիշողությանս մեջ ու որոշեցի այն կիսել ձեզ հետ:

Մի անգամ, Զատիկին նորից գյուղում էինք։ Վերջացել էր գյուլաշի երրորդ օրը և ժողովուրդը արդեն գնացել էր իրենց տները։ Մենք՝ ես, հայրիկս ու հետս եկած ընկերներս, Ճոճերի վերևի ճանապարհով մեքենայով գնում էինք դեպի Տորուխլուղի կողմ ման գալու: Դեռ չէր մթնել ու լավ երևում էր գյուլաշի կալի կլոր շրջանը չորացած խոտով, շուրջը քարեր նստողների համար: Նկատեցինք, որ այդ քարերից մեկի վրա, գլուխն ափերի մեջ առած, միայնակ նստած է մի ծեր մարդ: Պատկերն անսովոր էր ու մենք կանգնեցինք, դուրս եկանք մեքենայից: Մարդը անշարժ նստած էր ՝ խորասուզված իր մտքերի մեջ: Մի քիչ հետևելուց հետո, հայրս ճանաչեց ու ափսոսանքով կոչեց. " Ծօօօ ...! Բիջոյենց Մանասն է, ջայել վախտը էնոր Ղոռղոռմի սամթեն(приём) հէչ մեկմ չէր կնա պըրծնի":

Ամեն մեկս մեր մեջ պատկերացրինք գյուղի նախկին անվանի փահլևանի մտորումները ու լուռ շարունակեցինք մեր ճանապարհը…

1531
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...