ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԱՆԱՊԱՏԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԵԴՎԻՆԻՆ

Тип статьи:
Авторская

Երբ անապատի շեկ ավազներին գիշեր է իջնում,
Եվ կեզ շողերից շիկացած ավազն զովությամբ շնչում,
Վերածվում ձնի՝ փոշուց կոշտացած բեդվինի աչքին,
Անապատն հանգած դառնում է մի դաշտ՝ լո ւռ, մեռելային։

Եվ ձաղկող քամին մի խոլ ոռնոցով թռչում է, սուլում
Եվ մտքի համար անքնին ճիչով կոշտ կուրծքը ծեծում,
Եվ այն բեդվինի ճմրթված սիրտը հուզվում է դարձյալ,
Որի բոցն անշեջ գիտե և՛ վառվել, և՛ անզոր ճչալ։

Սակայն չի հանգչի երբեք բեդվինի հուրը հավատի,
Որ սեգ լեռների զավակ է կրքոտ, ո՛չ անապատի,
Բայց բեդվին դառած և ժլատ բախտին իր հլու գերի՝
Գնում է անկանգ, հոգին լցնում փայլով ավազների։

Բարխանում ամուլ նա որոնում է նրբության լույսեր
Եվ անբավելի, անգին ու անհայտ, արևի գանձեր,
Ու տարօրինակ հույսի մի աստղի իր աչքը հառած՝
Իրեն զրկողին գանձեր է փնտրում՝ մի քոչվոր դառած։

Բայց այնպես ժլատ ժպտում է ամուլ անապատը այն,
Բեդվինի աչքից ծածկում իր սիրտը, իր իսկը ունայն։
Եվ կուլ է գնում կրքոտ բեդվինը խուլ անապատին՝
Հավատարիմ իր՝ գանձեր գտնելու խորունկ հավատին։

1541
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...