Ընտանեկան գաղտնիքը

Тип статьи:
Авторская

Ինչպես երևում է, մեր այս կայքից օգտվում են նաև մեր հարևան գյուղերի բնակիչներիը: Փոքր պատմություն ներկայացնենք նաև նրանց կյանքից:

Սա ես լսել եմ Նեոխրեբում ապրող մեր մի համադասրանցուց: Այն ժամանակ մենք ընդունեցինք որպես իրականություն: Հիմա էլ ենթադրենք, որ այն իրապես եղել է:

4-րդ հանքահորում(шахта) աշխատող մի Նեոխրեբցի բանվոր, գիշերային հերթափոխը վերջացնելուց հետո, որոշում է հետը տուն տանել հանքահորում վագոնիկների ռելսների համար օգտագործվող փայտերից (шпала) մեկը: Մեր գյուղացիների տեսանկյունից հանցանքը մեծ չպետք է նկատվի, քանզի իրենք գյուղին մոտիկ անտառ չունեն: Այստեղ հիշենք նաև, թե Նեոխրեբցիները մեզ ինչ են անվանում…

Հսկողների համար աննկատ պլանավորածը հաջողում է ու փայտը շալակած ճամփա ընկնում դեպի գյուղ: Այն բավական ծանր է լինում, բայց քանի որ գողացված է, աշխատում է արագ հասցնել տեղ: Ահագին տարածություն անցնելուց հետո շատ հոգնում է, մտածում հասնել մի ապահով տեղ ու նոր հանգստանալ:

Մի կերպ հասնում է գյուղի սահմանին, հիմա էլ վախենում է գյուղացիներից տեսնող լինի: Այսպես շարունակելով ճանապարհը, մտքում ամեն անգամ նշանակետ է վերցնում ինչ որ մի բան(ծառ,ցանկապատ, տուն և այլն) ու որոշում այնտեղ հասնելուց հետո հանգստանալ, բայց այդպես էլ, առանց դադարի շարունակում է գնալ: Վերջապես նկատում է, որ տնից շատ հռու չի, վերջին ուժերրը լարում, հալից ընկած մի կերպ տեղ է հասնում:

Մարդը հոգնած, տանջված պառկում է քնելու: Գիշերվա կեսին արթնանում է կնոջ աղմուկ-աղաղակից, թէ ինձ տանում են…, հասեք… Արթնանում ու տեսնում, որ ինքը փայտի փոխարեն իրա կնոջը շալակն առած դռնից դուրս է տանում: Արագորեն կնոջն իջացնում է, հանգստացնում ու խնդրում մարդու բան չասի: Կինը բավական խոնարհ է լինում ու ինչպես նկատեցիք ՝ մինչև հիմա այս պատմությունը որևէ մեկին չի պատմել:

1648
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...