Գյուղի 1928 թ. աղբուրը նորացվել է

Գյուղի առաջին քարաշեն աղբյուրը պատրաստել է 1928 թ. Գրիգոր Մկրտչյանը (Գիգոյան) և ջուրը նույնպես, բավական հեռվից բերվել է նրա կողմից իր անձնական ծախսերով: Նա եղել է շնորհալի քարագործ վարպետ ու գյուղի մեծ բարեգործ: Գրիգորը երեխա չի ունեցել, որդեգրել ու մեծացրել է իր եղբայր Բագրատի (Աղա) աղջկան` Թերեզային, որը նրա պատվին իր ավագ որդուն անվանել է Գրիգոր (Գիգոլ):
Աղբյուրը վերջին տարիներին խարխլվել ու փլվելու վտանգի տակ էր հայտնվել: Եվ ահա, Դարբինյան Գրիգորը, 84 տարի անց, կրկնել է իր պապի մարդասիրական արարքը և նույնպես իր անձնական միջոցներով ու անձամբ, հիմնովին վերանորոգել-վերականգնել է հին աղբյուրը, փոխել նրա ջրի խողովակները վերջնամասում ու հավելյալ միացրել Լ. Գոգորյանի գյուղ բերած ջրից:
Շնորհակալությամբ և արժանիորեն պետք է գնահատել համեստ ու աշխատասեր մեր համագյուղացու հայրենանվեր արարմունքը:

Անդրանիկ Պողոսյան, Los Angeles

Новость прислал: Андраник Погосян

03:11
1737
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...