Դպրոցն ավարտելու մեր 50-ամյակը

Դպրոցն ավարտելու մեր 50-ամյակը

2014 թ. գոստոսի 14-16-ին գյուղում տեղի ունեցավ 1963/64 ուսումնական տարում Ծղալթբիլայի միջնակարգ դպրոցն ավարտած մեր համադասարանցիների 50-ամյակի կապակցությամբ հավաքը։ Վերջին չորս տարիների ընթացքում մի քանի անգամ բոլորին տեղյակ էր պահվել, հիշեցվել մեր այդ հանդիպման վերաբերյալ և պետք է ուրախությամբ նշել, որ դասարանի մեծամասնությունը ներկա գտնվեց։ Օգոստոսի 14-ին ու 15-ին գյուղում ապրող և այլ տեղերից եկած համադասարանցիներով այցելեցինք միմյանց ու մեր հին դպրոցը (որը ներկայումս մանկապարտեզ է), իսկ հիմնական հավաքը տեղի ունեցավ օգոստոսի 16-ին, մեր գյուղի գեղատեսիլ բնության Ուսկա կոչվող վայրում։
Հավաքվել էինք միայն դասարանցիներով և չնայած բոլորի պատկառելի տարիքներին, կարծես այդ հիսուն տարին չէր անցել և բոլորը իրենց զգում էին նախկին դպրոցական տարերքում։ Դժբախտաբար մեր դասարանից մի քանիսը արդեն այս աշխարհը վաղաժամ լքել էին և ցավով հիշեցինք նրանց։ Վերջում հավաքվածներս ապագա հանդիպումների լավատեսական ակնկալիքով միմյանց հրաժեշտ տվեցինք։

Մեր ավարտական հավաքների լուսանկարները այսօր և 50 տարի առաջ

Անդրանիկ Պողոսյան

Վիկտոր Վահանյան

Լարիսա Վահանյան

Հռիփսիմե Դարբինյան

Աննա Հարութունյան

Սեդա Երոյան

Պայծառ Աղաբաբյան

Սրբուհի Պապիկյան

Վալյա Հովհաննիսյան

Սոֆիա Խաչատրյան

Վերոնիկա Մէլքոնյան

Տիգրան Ադամյան

Պետրոս Մոսոյան

Ռուբեն Մաթևոսյան

Վահան Խաչատրյան

Մկրտիչ Մելիքսեթյան

Սոֆիա Խաչատրյան և Սեդա Երոյան

Ասյա Դուրգալյան, Անդրանիկ Պողոսյան և Լուսիկ Խաչատրյան


Новость прислал: Андраник Погосян

03:00
2188
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...