Սեպտեմբերի 17-ին սկսվեց գյուղի դպրոցի 2012/2013 ուսումնական տարին

Սեպտեմբերի 17-ին սկսվեց գյուղի դպրոցի 2012/2013 ուսումնական տարին։ Դպրոցի հրապարակում խմբված ուսուցիչների, տոնական հագնված աշակերտների ու ծնողների հանդիսավոր հավաքը բացեց Ս.Պապիկյանը։ Այնուհետև դպրոցականների խմբակային երգով հնչեցին Վրաստանի ու Հայաստանի պետական հիմները։ Հավաքի մասնակիցներին իր խոսքն ուղղեց դպրոցի նորանշանակ տնօրեն Սվետլանա Նահապետյանը։ Նա մեր համագյուղացին է, ունի բարձրագույն կրթություն և երկար տարիների աշխատանքային փորձ։ Ողջունելով ու հաջողություններ ցանկանալով կոլեկտիվին նոր ուսումնական տարում ՝ տնօրենը նշեց, որ պետության կողմից հատկացված փոքր գումարով կատարվել է դպրոցի ընթացիկ թեթևակի վերանորոգում, ապահովվել ուսուցման համար տանելի պայմաններ, սակայն ցանկալի էր նաև նորացնել դպրոցական և ուսումնական գույքն ու այլ օժանդակ միջոցները։ Այդ հարցում մեծ է եղել մեր համագյուղացի բարերար Լ.Գոգորյանի օգնությունը և տնօրենը շնորհակալությամբ հիշեց նրան։
Ս. Նահապետյանը հայտնեց բոլորի համար ուրախալի այն լուրը, որ այս տարի առաջին դասարան ընդունվածների թիվն ավելացել է և կազմում է 10 աշակերտ։ Համեմատած նախորդ տարիների հետ, ավելացել է նաև դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը՝ 92։ Նա գովասանագրեր հանձնեց նախորդ ուստարում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին և "Այբենարան" ու դպրոցականի պայուսակնեեր բաժանեց առաջին դասարանցիներին։
Հավաքվածներին իր հրաժեշտի խոսքով դիմեց ու նոր ուստարում հաջողություններ մաղթեց դպրոցի բազմավաստակ ուսուցիչ Փեփրոնե Պողոսյանը։ Նա երկար տարիներ դպրոցում դասավանդել է քիմիա ու բիոլոգիա առարկաները, դաստիարակել ու կրթել բազմաթիվ սերունդների և այս տարի անցել արժանի հանգստի։ Շատ հուզիչ էր նրա վերջին հանդիպումը իր աշակերտների հետ։
ՈՒսուցիչներին ու աշակերտներին իր բարեմաղթանքներն հայտնեցի նաև տողերիս հեղինակը՝ հիշելով 50-60 տարի առաջ սիրելի դպրոցում ուսանելու երջանիկ ժամանակաշրջանը։
Ելույթներն ընդմիջվում էին դպրոցի ինքնագործ խմբի անդամների երգերով ու պարերով։ Հանդիսության վերջում 12-րդ դասարանի աշակերտները, ծաղիկներով "ծանրաբեռնված" ու այդ ամենից հուզված առաջին դասարանցիներին, ձեռներից բռնած, ուղեկցեցին իրենց դասասենյակը։
Բարի երթ ու մեծ առաջընթաց, սիրելի դպրոցականներ!

Անդրանիկ Պողոսյան, գյուղ Ծղալթբիլա-Նորշեն

Норшенская школа Норшенская школа Норшенская школа
Норшенская школа Норшенская школа Норшенская школа
Норшенская школа Норшенская школа Норшенская школа
Норшенская школа Норшенская школа Норшенская школа
Норшенская школа

Новость прислал: Андраник Погосян

03:11
2140
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...