2018 թվականի օգոստոաի 11-ին մեր Նորշեն-Ծղալթբիլա գյուղում տեղի ունեցան միջոցառումներ գյուղի հիմնադրման 188 ամյակի, դպրոցի 50 ամյակի ու Ասվածածնա տոնի կապակցությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում, մեր համագյուղացի Լուիզա Մոսոյանը, օգոստոսի 17-ին մի փոքր տեսանյութ և համառոտ տեղեկատվություն էր ներկայացրել, որտեղ նշված էր նաև, որ մեր նախնիները գաղթել են Թորթումի գավառից։
Ֆեյսբուքում Լուիզաի տեղադրած այդ նյութի տակ մի քանի դրական արձագանք էր գրանցվել և Վիկտոր Հովհաննիսյանի այն հարցումից հետո, թե որտեղի՞ց է այդ տվյալը, որ մենք Թորթումից ենք գաղթել, քննարկում էր սկսվել Էրզրումի մեր նախնիների գյուղերի վերաբերյալ։
Комментарий редакции
Արայիկ ջան, խնդրում եմ այնպես անել, որ տեքստի ու կոմենտարիայի մեջ աբզացները պահպանվեն։ Հնարավոր չեղավ ուղղել և ստիպված արանքները բաց թողեցի։