Կաթի չորացրած սերը հնում մեր գյուղի ամենահարգի ուտեստներից մեկն էր: Այն միշտ անպակաս պետք է լիներ ինչպես հարսանեկան կամ այլ առիթով ուրախությունների ու կրոնական մեծ տոների սեղանների վրա, այնպես էլ բանակ գնացող կամ այլ հեռավոր ուղևորության պատրաստվող մեր համագյուղացու ճամփորդական ուտելիքեղենի ցուցակում: Մեր գյուղական յուրահատուկ գաթայի նման, չորացրած կաթնասերը նույնպես անծանոթ ու անսովոր է օտարի համար:
Ձմռան ամիսներին, երբ գյուղում աշխատանքները համեմատաբար քիչ էին, մեծահասակ տղամարդիկ երեկոյան հավաքվում էին որևէ մեկի տանը ու ժամանակ անցկացնում: Այդ հավաքատեղին "Խան" էին անվանում և նրանք այնտեղ սովորաբար զրուցում, թղթախաղով էին զբաղվում, կամ որևէ մեկը հեքիաթ էր պատմում, իսկ մյուսները լուռ լսում էին: Պատմողը երբեմն հեքիաթն ուղեկցում էր նրա հերոսների երգերով ու այն ավելի հետաքրքիր դարձնում: Գյուղում բավական ճանաչված այդպիսի հեքիաթասացներ կային, բայց լինում էին նաև պատահական, անհաջող պատմողներ, որոնց հաճախ հավաքվածները խանգարում և չէին լսում:
Մի ժամանակ գյուղից խոպան գնացողները բազմաթիվ էին ու այդ կապակցությամբ շատ են զանազան զվարճալի կամ տխուր պատմությունները:
Մի տարի, համագյուղացիների հետ խոպան է գնում նաև գյուղում ապրող, բայց մասնագիտության բնույթով ֆիզիկական աշխատանք քիչ կատարող մեկը: Աշխատող ամբողջ բրիգադը համագյուղացիներից է կազմված լինում ու իրար լավ ճանաչում են:
Նախորդ դարի 60-ական թվականներին գյուղում սկիզբ առավ արտագնա աշխատանքի՝ խոպան գնալու սովորույթը: Այն աստիճանաբար թափ առավ ու իր բացասական կողմերով հանդերձ` գյուղի շատ ընտանիքների համար օգտակար եղավ նրանց տնտեսական վիճակը բարելավելու իմաստով:
Այդ տարին Ռոստովում ապրող մեր մի համագյուղացին, իր գյուղում ապրող աներձագի հետ աշխատանքի են մեկնում ոսկու հանքերով հայտնի Սիբիրի մի հեռավոր քաղաք:
Վաղ մանկությանս տարիներին ինձ բախտ է վիճակվել ականատես լինել մեր գյուղում ցորեն կալսելու հին ձևին:
Հնձելուց հետո սայլերով ծղոտը տեղափոխում էին գյուղ ու կլոր շրջանով փռում կալում: Հաստ տախտակներց պատրաստված ու տակից որձաքարեր(кварц, գյուղի լեզվով ՝ "չախմախ") կպցրած, "կամ" կոչվող դահուկանման այդ հարթակին լծում էին մի զույգ եզներ, կանգնում նրա վրա ու օղակաձև պտույտներ կատարում փռված ցորենի ծղոտի վրա: Մեծերը երբեմն թույլ էին տալիս իրենց հետ կամի վրա նստելու նաև փոքրերիս, որը մեզ համար ուրախանալու և ընկերների մոտ հպարտանալու առիթ էր դառնում:
Գյուղում մեր կոլտնտեսությունն ուներ փայտի սղոցարան, որտեղ աշխատում էին մի քանի համագյուղացիներ: Այն ապահովում էր շինարարության ինչպես համայնական, նույնպես և բնակիչների մասնավոր կարիքները: Հիշողությանս մեջ մնացել են այն դժվարությունները, երբ դեռ գյուղում էլեկտրականություն չկար ու ամեն ինչ ձեռքերով էր կատարվում: Հնում գյուղի բոլոր տները հողածածկ էին: Մանկությանս տարիներին մերոնք գյուղում առաջիններից էին, որ քանդեցին մեր հողածածկ հին տունը և սկսեցին նոր, երկու հարկանի տան շինարարություն: Այդ պատճառով հորեղբայրներս մեր տան կողքին, տախտակներ պատրաստելու նպատակով հարմարեցրել էին մի հատուկ դազգահ:
Դպրոցն ավարտելուց ու գյուղից դուրս գալուց հետո, բոլորիս տանջում է նույն` ծննդավայրի ու մեր հարազատների հանդեպ ունեցած անհագ կարոտը: Կարծում եմ, որ այն սկզբնական շրջանում բոլորս էլ բավական ծանր ենք տարել: Ժամանակի հետ այդ զգացումը աստիճանաբար թուլանում է, սակայն երբեք չի անհետանում: Անպատկերացնելի ու անհավատալի է, որ գյուղից գնացած ու այլևս չվերադարձած մեր հատուկենտ հայրենակիցները այդ զգացումը չեն ունեցել: Ներկայումս տեխնիկական զարգացումը հնարավորություն է ընձեռում այն բավական մեղմել, իսկ տարիներ առաջ այդ առումով հիմնական միջոցը նամակներն էին:
Ճառալը գտնվում է մեր գյուղից մոտ ինը կիլոմետր հեռավորության վրա: Այն նախկինում թուրքական փոքր բնակավայր է եղել: 1944 թվականին նրա բնակիչներին , մոտ քառասուն հազար այսպես կոչված "Մեսխեթի թուրքեր"-ի կազմում աքսորել են Միջին Ասիա, որից հետո այդ գյուղն ու իր շրջապատը անցել է մեզ ու այն օգտագործվել որպես կոլխոզի անասունների ձմեռանոց: Ծնողներս աշխատելով կոլխոզի այդ ճյուղում, ես ու եղբայրս նույնպես նրանց հետ միասին, մինչ դպրոց հաճախելը, ձմռանը ապրել ենք այնտեղ իսկ ամռան ամիսներին տեղափոխվել յայլա: Այդ պատճառով իմ վաղ մանկական հիշողությունները հիմնականում կապված են Ճառալի ու յայլայի հետ:
Ներկայումս զարգացած երկրներում շատ ընտանիքներ տան մեջ շուն են պահում ու նրան խնամում ինչպես իրենց երեխային. կերակրում հատուկ նրանց համար նախատեսված խանութներից վերցված սննդով, լողացնում, ամեն օր զբոսանքի հանում, կենդանիների վարսավիրի մոտ մազերն ու եղունգները կտրում, նույնիսկ քոլեջ սովորելու տանում ու նաև ՝ ամուսնացնում: Շանը տան մեջ պահելու հարցում մարդկանց կարծիքները տարբեր են ու այդ կապակցությամբ թոռնիկիս հետ երբեմն թեթև վեճի ենք բռնվում: Ծնողներն այդ թեմայով նրա թախանձանքներին տոն չեն տալիս ու դեռևս շուն չունեն, սակայն նախազգացումս հուշում է, որ ապագայում նրանք ստիպված տեղի են տալու:
Ոչխարը մեր գյուղի սիրված կենդանիներից է: Գուցե հիմա ընթերցողներից ոմանք պատկերացրին նրա մսի խորովածն ու խաշլաման, սակայն այն ավելի հաճախ իմ մոտ առաջացնում է ջերմ հիշողություններ մանկությունից: Մտապատկերումս վերականգնվում են այդ հեզ ու անվնաս կենդանու հետ կապված բազմաթիվ պատմություններ, որոնց անձամբ ներկա եմ եղել կամ հիշում եմ հորս ու պապիս պատմելով: Ինչպես գյուղում շատերը, մենք նույնպես պապերիցս սկսած միշտ ունեցել ենք ոչխարներ, լավ իմացել նրաց պահելու պայմաններն ու դժվարությունները:
Ինչպես նշել եմ նախորդ պատմություններում, վերջին տարիներն մի քանի անգամ, հնարավորություն ունեցա երկար ժամանակով գյուղում լինել: Այդ ընթացքում, հավանաբար, մոտ տաս տարվա բացակայությանս կարոտն առնելու համար, շաբաթական մեկ-երկու անգամ հաճույքով բարձրանում էի մեր յայլան ու երբեմն նաև հասնում սարերը:
Շատ վաղուց, Ղազախստանում մեր ապրած տարիներին, եղբորս գրած նամակներում նկարագրված էր գյուղի հարսանիքներում պատահած մի քանի դեպքեր, որոնցից մեկը նվերի վերաբերյալ էր:
Բարեկամներիս ու համագյուղացիներիս հետ զրույցների ժամանկ կատակով նշում եմ, որ հարսանիքներին նվերներ տալու հարցում Ամերիկան մեր գյուղից առնվազը հիսուն տարով հետ է մնում: Այստեղ նույնպես, շատ մոտիկները նվեր են տալիս, իսկ մնացածը` արդեն բոլորին հայտնի ու ընդունված չափի գումար, որը տարեց-տարի ավելանում է փողի արժեզրկման հետ համընթաց:
Մեր գյուղի ժողովրդի ամենասպասված ու սիրված տոներից մեկը Զատիկն է: Նախորդ փոքրիկ պատմություններից մեկում այս թեման արդեն շոշափվել է, սակայն ինչպես արդեն նշել եմ, յուրաքանչյուրիս համար այն հարուստ է բազմաթիվ դեպքերով ու հիշողություններով: Մեր ու հարևան գյուղերի բոլոր բնակիչները` մեծ ու փոքր, անհամբեր սպասում և նախօրոք պատրաստվում են Զատիկի տոնին: Ընտանիքներում մեծերն արդեն սկսում են ձու տնտեսել, կանայք հերթի են կանգնում փուռ ունեցողների մոտ թխելու մեր գյուղի յուրահատուկ գաթան , փոքրերը նախապատրաստում են կռվացնելու իրենց հավերի "ղօչ" ձվերը:
Դեռ իմ պապից սկսած մենք միշտ մեղու ենք պահել ու փոքր տարիքից անընդհատ առնչվել եմ այդ ժրաջան ու շատ զարմանալի ընդունակություններով օժտված միջատների հետ: Գյուղում եղած ժամանակս երբեմն նստում էի փեթակի կողքին ու հետաքրքրությամբ հետևում նրանց ելումուտին, գործողություններին, թռիչքին: Դժվար է պատկերացնել, թէ ինչպես են այդ բազմանդամ ու փոքրիկ էակները կարողանում իրար հետ հաղորդակցվել, կառավարվել, կազմակերպված ու աշխույժ ձևով գիշեր ու ցերեկ աշխատել, կառուցել, սերունդ աճեցնել, նրաց խնամել, սնունդ հավաքել, համախմբված ու անձնազոհ պաշտպանվել, ու այդ ամենը` իրենց շատ կարճ կյանքի ընթացքում (ամռան ամիսներին, բերքի ժամանակ նրանց կյանքի տևողությունը ընդամենը մեկ ամիս է):
Այս պատմությունները կարդալիս, անծանոթ ընթերցողի մոտ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե մեր գյուղում բավական թիվ են կազմում գող, անազնիվ ու վատ մարդիկ: Հասկանալի է, որ ամեն տեղ էլ կլինեն նման անհատներ, սակայն տվյալ ժողովուրդը ճանաչվում է իր ընդհանուր նկարագրով ու մեծամասնության որակավորմամբ: Առանց անհամեստության պետք է նշեմ, որ մեր գյուղի ժողովուրդը լավ համարում ունի թե` ներսում և թե` դրսերում: Հիշում եմ, երբ իմ դպրոցական տարիներին հայաստանցիները ձմերուկ էին բերում վաճառելու, գյուղի կենտրոնում գիշերը այն թողնում էին առանց հսկողության ու ապահով քնում գյուղացիներից որևէ մեկի տանը: