Այս պատմությունն էլ Ջուլղայի մասին է: Այն ինձ պատմել է մայրս, կարծում եմ իրականություն կլինի քանզի ինքը Ջուլղայի ծնունդ էր և ուրիշների ասելով շատ կատակասեր, առաքինի ու սիրված կին էր: Սիրելի մայրս անցած տարի մահացավ, Աստված ողորմի հոգուն, թող այս պատմությունը փոքրիկ հիշատակ լինի իրենից:
Ջուլղացի մի երիտասարդ ձմռան սկզբներին գնում է Ախալքալաքի գյուղերից մեկում աղջիկ հավանելու: Իր սրտի ուզած հարսնացուն գտնում է, բայց աղջիկը չեմուչում է անում: Համոզելու համար, ճարպիկ երիտասարդն իրեն ներկայացնում է որպես գյուղի հարուստներից մեկը և ասում, որ ունեն նաև զանազան մրգատու ծառերով մեծ այգիներ: Ինչպես գիտեք, Ախալքալաքում մրգատու ծառեր չկան ու նրանք շատ բարձր են գնահատում փեսացուի այդ առավելությունը, համաձայնվում ու իրենց աղջիկը տալիս են:
Ինչպես երևում է , մեր այս կայքից օգտվում են նաև մեր հարևան գյուղերի բնակիչներիը: Փոքր պատմություն ներկայացնենք նաև նրանց կյանքից:
Սա ես լսել եմ Նեոխրեբում ապրող մեր մի համադասրանցուց: Այն ժամանակ մենք ընդունեցինք որպես իրականություն: Հիմա էլ ենթադրենք , որ այն իրապես եղել է:
Գյուղի դպրոցականները, բացի դպրոց գնալուց ու դասեր սովորելուց, մասնակցում էին նաև ընտանիքի համարյա բոլոր աշխատանքներին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դպրոցը նույնիսկ հատուկ արձակուրդ էր տալիս կոլտնտեսության աշխատանքներին օգնելու համար: Իսկ տան առօրյա գործերը երեխաների համար բավական շատ էին: Դրանց մեջ էր մտնում նաև անասուններին արածացնելու պարտականությունը այն դեպքերում, երբ դեռ նախիր չէր կազմակերպվել կամ ինչ-որ պատճառով անասունները յայլա չէին տարվել:
Առաջներում տարվա տաք եղանակներին, երբ չկային սառնարաններ, մթերքները պահելը դժվար էր: Գյուղում դիմում էին զանազան միջոցների: Օրինակ, միսը սարքում էին ղաուրմա, կարագը աղ էին դնում կամ հալում դարձնում էին յուղ: Սակայն դրանք էլ վստահելի միջոցներ չէին:
Մի անգամ մեր գյուղում, մեկի տանը հալած յուղը երկար մնալուց կծվում է ու դառնում քիչ պիտանի: Տան տերերը մոլորվում են ինչ անել, բայց նրանց ճարպիկ փոքր տղան առաջարկում է կծված յուղը տանել ու ծախել:
Երբ անապատի շեկ ավազներին գիշեր է իջնում, Եվ կեզ շողերից շիկացած ավազն զովությամբ շնչում,
Վերածվում ձնի՝ փոշուց կոշտացած բեդվինի աչքին, Անապատն հանգած դառնում է մի դաշտ՝ լո ւռ, մեռելային։
Ամեն մի փոքրիկ պատմության հետ փորձում եմ համառոտ տեղեկություններ հաղորդել նաև գյուղի այն ժամանակների կյանքի ու կենցաղի մասին: Ձգտումս բարի է, իսկ նպատակս է ՝ մեծերիս համար վերհիշել անցյալը ու երիտասարդներին ինչ որ չափով իրազեկ պահել գյուղի անցած-գնացած օրերի անցուդարձը: Ինչքանով է այն ինձ հաջողվում, թող դատի ընթերցողը, որի կարծիքը ինձ համար կարևոր է, բայց ճակատագրական չի: Քանզի ես գրողի անուն վաստակելու հավակնություն չունեմ, այլ միայն փորձում եմ իմ ուժերի ներածի չափով որոշ աշխույժութուն մտցնել այս կայքի մեջ: Ուստի ուրախ կլինեյի լսելու մյուսների կարծիքները, ուղղումները, հավելումները, ինչու չէ ՝ նաև գյուղի մասին ձեր իմացած փոքր պատմությունները:
Բարև սիրելի հայրենակիցներ: Այսօրվա նյութը մեր գյուղի հարսանիքների մասին է: Անցած տարի իմ գյուղում եղած ժամանակ հայրիկիս հետ զրույցելիս հիշեցինք գյուղի առաջվա հարսանիքները: Հայրս պատմում էր, որ մի ժամանակաշրջան գյուղում միաժամանակ երկու հարսանիք չէին անում: Ինչպես հիմա դուք ենթադրեցիք, ես էլ կարծեցի, թե պատճառը կամ նվագողներն են կամ հարսի շորը: Դուք էլ առայժմ մտածեք այդ մասին ու միաժամանակ վերհիշենք առաջվա հարսանիքները:
Բարև սիրելի հայրենակիցներ: Այսօրվա պատմության թեման Զատիկի գյուլաշն է: Անցած տարի Զատիկին ես գյուղում էի, առաջվա նման շատ մարդ չէր հավաքվել, բայց բավական հետաքրքիր գյուլաշ եղավ: Հույս ունենանք, որ հետագայում գյուղ գնալ-գալու դժվարությունները կվերանան ու այդ մեծ տոնը առաջվա նման բազմամարդ կլինի:
Նորից բարև ձեզ, սիրելի համագյուղացիներ, ևս մի պատմություն գյուղի անցյալից: 50-ական թվականներին, Կանդարա կոչված դաշտում կոլտնտեսությունը աճեցնում էր ձմերուկ, սեխ, պոմիդոր ու այլ բանջարանոցային կուլտուրաներ: Այն ժամանակ լավ բերք էին ստանում: Օրինակ, ձմերուկը, չնայած համեմատաբար իր փոքր չափերին, բավական քաղցր էր: Իսկ ամեն մի քաղցր ուտելիք, ինչպես հասկանում եք, գյուղի երեխաների ու պատանիների, ինչպես նաև երիտասարդների, գիշերային հարձակման նշանակետ էր դառնում:
Ինչպես շատերդ գիտեք, Երկրորդ աշխարհամարտին մեր գյուղից մասնակցել են 328 հոգի, որից 162-ը զոհվել են: Կարելի է պատկերացնել հարազատների ու գյուղացիների որևէ մեկի վերադարձի լուրը լսելու ուրախության չափը այդ տարիներին: Եվ ահա գյուղում լուր է տարածվում, որ մեկը վերադարձել է պատերազմից: Վերադարձողի կնոջ մորաքույրը մյուս քրոջ 11-12 տարեկան աղջկան առաջարկում է վերադարձողի ծնողներին աչքալուսանք տանել յայլա: Աղջիկը տարակուսում է, թե արդեն ուշ է ու այդ թաղի երեխաներից վաղուց գնացած կլինեն: Մորաքույրը հուսատրում է, թե ամեն մեկի բախտն իր հետ է, դու գնա:
Հին ժամանակ դաշտերը միայն ձեռքերով կամ եզներով էին մշակում ու հաճախ իրար օգնելու կարիք էր լինում: Մի անգամ, բաջանաղներից մեկը, իր դաշտում աշխատելու համար օգնության է կանչում մյուսին: Երկուսով գնում են Վերի Իսկա, ամբողջ օրն աշխատում և վերադառնում տուն: